Մասկի ընկերությանը թույլատրվել է ուղեղի համար նախատեսված չիպերը փորձարկել մարդկանց վրա

Լուրեր

14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
Բոլորը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի Neuralink ընկերությանը, որն ուղեղի համար չիպեր է ստեղծում, կլինիկական փորձարկումների թույլտվություն է ստացել։

«Ուրախ ենք հայտնել, որ ստացել ենք FDA-ի (Food and Drug Administration) թույլտվությունը՝ մարդկանց վրա մեր առաջին կլինիկական հետազոտությունը սկսելու համար»,- Twitter-ում հայտնել է Neuralink-ը:

Հաղորդագրության մեջ վստահութուն է հայտնվում, որ Neuralink-ի տեխնոլոգիան թույլ կտա օգնել շատ մարդկանց։ Ընկերությունը նաև հայտնել է, որ առաջին կլինիկական փորձարկումներին մասնակցել ցանկացողների հավաքագրումը դեռևս չի սկսվել, սակայն հավելյալ տեղեկությունները կհրապարակվեն մոտ ժամանակներում։

Մարտի սկզբին Reuters-ը, վկայակոչելով Neuralink-ի ներկայիս և նախկին աշխատակիցներին, հայտնել էր, որ FDA-ը մերժել է Մասկին և նրա ընկերության՝ չիպերը մարդկանց վրա փորձարկելու խնդրանքը: Գործակալությունն այն ժամանակ նշել էր տասնյակ խնդիրներ, որոնք ընկերությունը պետք է լուծեր փորձարկումներ կատարելուց առաջ։

Neuralink-ը նեյրոչիպերի մշակման Մասկի ընկերությունն է: Այն թույլ կտա ուղեղին ազդանշաններ փոխանցել Bluetooth-ի միջոցով։ Այսպիսով, դրա օգնությամբ հնարավոր կլինի ուղղակիորեն կառավարել համակարգիչը կամ սմարթֆոնը։

Ենթադրվում է, որ ընդունիչի պարկուճը կկցվի ականջին՝ ինչպես լսողական սարքը։ Թելավոր էլեկտրոդները դրանից կուղղվեն դեպի ուղեղ։ Ընդհանուր առմամբ, ուղեղում տեղադրվում է մինչև 1500 էլեկտրոդ, որոնցից յուրաքանչյուրը չորս անգամ ավելի բարակ է, քան մարդու մազը։

Մասկի խոսքով՝ չիպը կօգնի վերահսկել հորմոնները, հաղթահարել անհանգստությունը և նույնիսկ կստիպի ուղեղին ավելի արդյունավետ աշխատել։ Առաջին փորձարկումներն արդեն անցկացվել են առնետների և կապիկների վրա, որոնք հաջող են անցել, պնդում է ձեռնարկատերը։

Տաթև Ֆռանգյան