ԱՄՆ-ում Կապիտոլիումի վրա հարձակվողը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Վաշինգտոնի դատարանը մայիսի 25-ին Oath Keepers-ի հիմնադիր Ստյուարտ Ռոդսին դատապարտել է 18 տարվա ազատազրկման՝ կապված երկու տարի առաջ Կապիտոլիումի վրա գրոհի հետ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Սա այս գործով մինչ այժմ կիրառված ամենախիստ պատիժն է, որով մեղադրանք է առաջադրվել ավելի քան 1000 մեղադրյալի։
Մեղադրող կողմը պահանջել էր Ռոդսին դատապարտել 25 տարվա ազատազրկման։

Նախկին դեսանտային, իսկ հետագայում փաստաբան Ստյուարտ Ռոդսը դատավարության ժամանակ իրեն անվանել է «քաղբանտարկյալ»։

Նոյեմբերին երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել «ապստամբային դավադրության մեջ»: ԱՄՆ-ում այս իրավական եզրույթը ներառում է նաև իշխանությունը բռնի տապալելու փորձը։

2021 թվականի հունվարի 6-ին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ ներխուժեցին Կապիտոլիում, որպեսզի թույլ չտան ԱՄՆ Կոնգրեսին հաստատել նախագահական ընտրություններում պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հաղթանակը։ Արդյունքում սպանվել է չորս օրինազանց և մեկ ոստիկան։ Եվս 140 ոստիկան վիրավորվել է, նրանցից մի քանիսը հետագայում ինքնասպան են եղել։

Այն ժամանակ Ստյուարտ Ռոդսը գտնվել է Կապիտոլիումի տարածքում, սակայն չի մտել Կոնգրեսի շենք: 2009 թվականին նրա հիմնադրած Oath Keepers-ի անդամներն ԱՄՆ վարչակազմին մեղադրում էին իրենց իրավունքները ոտնահարելու մեջ։ Խումբը զբաղվում է ոստիկանների, զինվորների և բուժքույրերի հավաքագրմամբ։ Այս կազմակերպության անդամները հաճախ զինված են գալիս ցույցերի և քաղաքական միջոցառումների:

Տաթև Ֆռանգյան