Ուզում են Հայաստանը հանձնել ցեղասպանին․ պետական մարմինները պետք է գործեն․ Րաֆֆի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

«Ապրում ենք աննախադեպ վայրէջք, մեր պետականությունը կորցնելու իրական հնարավորություն՝ մեր իսկ ձեռքով»,-այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Եթե միասին որևէ բան չփոխենք, ապա գնում ենք մեր երկիրը հանձնելու ցեղասպանության ընթացիկ կազմակերպվող ծրագրին» ,- ընդգծեց Հովհաննիսյանը։

«Նիկոլ Փաշինյանն արդեն բացեիբաց խոստովանում է իր հանցակցությունը, որ ինքը գիտակցաբար հանձնում է պետական, ինքնիշխան տարածքներ, գիտակցաբար պատճառում է հազարավոր մահեր՝ զինվորներ, քաղաքացիներ, որ գիտակցաբար դրժում է պետությանը տված իր երդումը և բազմաթիվ դրվագներով խախտում Սահմանադրությունը․․․

Փաշինյանը, որ ինչ-որ ժամանակ ընտրվել է ժողովրդի կողմից, սակայն արդեն կորցրել է իր բովանդակային լեգիտիմությունը՝ իր վարքով, բարքով և խոստովանությամբ։ Չունի շնորհը, տղամարդկությունը, հայկականությունը, արժանապատվությունը՝ կամովին հեռանալու համար:
Պետական մարմինները քայլ չեն կատարում: Այդ մարմինների ներսում կան լավ սպաներ, բայց որևէ ձա՞յն կա՞, թե գնում ենք կործանման, գահավիժման․․․

Պետական, ազգային, քաղաքացիական դավաճանություն է գնում․․․

Այս վիճակի կրողը, հեղինակը դարձել է ազգային չարիք․․․, և առոչինչ է դարձնում հայաստանը, մեր իրավունքը, մեր շահը, մեր պատմությունը, մեր եկեղեցին, մեր հեռանկարը, բոլոր կուսակցություններին․․․

Պատերազմ է գալու. Խաղաղության պայմանագիր կոչես, թե ինչ, այս մարդը տալու է ամեն ինչ, բերելու է պատերազմ, իսկ մենք ի՞նչ ենք անում պատերազմի ժամանակ պաշտպանվելու համար: Պետական մարմինները ի՞նչ սթափություն, ի՞նչ կազմակերպվածություն են բերում ժողովրդին՝ մեզ պատրաստելու այդ արհավիրքին»,-նշեց «Ժառանգության» առաջնորդը։

«Ուզում են Հայաստանը դարձնել հաշմանդամ, կոնքային պետություն՝ այն հանձնելով զեղասպանող թշնամիներին: Եվ դա անելով՝ այդ առոչինչ անձը նույնպես դառնում է հանցակից ցեղասպանող թշնամիներին»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով,  որ պետական մարմինները պետք է քայլ կատարեն՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։