Ադրբեջանում հեղեղներ են․ ջուրը քշել տարել է մարդկանց

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանում հորդառատ անձրևների հետևանքով նախօրեին կրկին հեղեղներ են առաջացել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հեղեղվել են Գյոյգյոլի շրջանի մի շարք գյուղեր։ Համացանցում տեսանյութեր են տարածվում։

Գյոյգյոլի շրջանի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը հայտնել է, որ հզոր սելավները լուրջ վնաս են հասցրել ցանքատարածություններին, էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ դարձել: Հեղեղները վնասել են ավտոմեքենաներ, օբյեկտներ, տներ, սատկել են խոշոր եղջերավոր անասուններ։ Տարերային աղետից տուժած բնակավայրերում ներգրավվել են համապատասխան կառույցների և գերատեսչությունների աշխատակիցներ և տեխնիկա։ Չորս գյուղերում վերականգնվել է գազամատակարարումը և էլեկտրաէներգիան։

Հեղեղների հետևանքով նաև զոհեր կան։ Մասնավորապես, համացանցում կադրեր են տարածվել, թե ինչպես է հեղեղը երկու հոգու քշել տարել Թոփալհասանլի գյուղում։

1954 թվականին ծնված Մուխտար Հուսեյնովի և 2001 թվականին ծնված Իբրահիմ Գորբանովի մարմինները հայտնաբերվել են ու փոխանցվել համապատասխան կառույցներին։

Հավելենք, որ օրերս էլ հորդառատ անձրևները հեղեղներ էին առաջացրել Նախիջևանում։ Անձրևաջրերը լցվել էին կրթական հաստատությունների, հիվանդանոցների շենքեր, տներ, վնասել ենթակառուցվածքները։

Էմմա Չոբանյան