Ուկրաինան հնարավորություն ունի վերականգնել 1991 թվականի սահմանները․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
Բոլորը

Ուկրաինան իրավունք և բոլոր հնարավորություններն ունի՝ ազատագրելու Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված տարածքները, ինչպես նաև վերականգնելու սեփական սահմանները, որոնք ճանաչվել են միջազգային մակարդակով 1991 թվականին։ Այս մասին Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, գրում է Korrespondent-ը։

Ամերիկացի պաշտոնյան այսպես է պատասխանել հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ի օգնությունն ուղղված է «Ուկրաինայի 1991 թվականի սահմանների վերականգնմանը»։

«Մենք հավատում ենք, որ Ուկրաինան ունի հնարավորություն և իրավունք, և մենք աջակցում ենք Ուկրաինային իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում»,- ընդգծել է նա։

Միլլերը բացատրել է, որ նկատի ունի Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների, այդ թվում՝ Ղրիմի ազատագրումը։

Մեթյու Միլլերը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև համաձայնագրերը Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին։

Տաթև Ֆռանգյան