Ճապոնիան նոր մասշտաբային պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ճապոնիան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով։ Դրանք ուղղված են Ռուսաստանի ռազմական, շինարարական և ինժեներական ոլորտներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է, որ նոր պատժամիջոցները ներառում են ռուս անհատների և խմբերի ակտիվների սառեցում, ապրանքների մատակարարման արգելք ռուսական ռազմական կազմակերպություններին, ինչպես նաև շինարարական և ինժեներական ծառայությունների արտահանման արգելք դեպի Ռուսաստան։

Ճապոնիայի կառավարությունը պատժամիջոցների նոր փաթեթում ընդգրկել է 17 ֆիզիկական անձի և 78 կազմակերպության, որոնք կավելացվեն ակտիվների սառեցման ենթակա անձանց ցուցակում։ Նրանց թվում են «Արևմուտք» ուժերի խմբավորման շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Զուսկոն, օդադեսանտային զորքերի հրամանատար Միխայիլ Տեպլինսկին, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը։

G7-ի գագաթնաժողովից հետո Ճապոնիան հայտարարել էր նոր պատժամիջոցների կիրառման մասին 100 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք փորձում են խուսափել գործող պատժամիջոցներից։ Նրանց ակտիվները սառեցվելու են։

Տոկիոն սահմանափակում է նաև 80 ռուսական ռազմական կազմակերպություններին արտահանումը, որոնց թվում են մեքենաշինական գործարանները։

Էմմա Չոբանյան