Այն, որ սա հնարավորություն է, փաստ է. Արծվիկ Մինասյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Լուրեր

04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
 

Կառավարության առնվազն չորս գերատեսչություններ ուսումնասիրություններ են կատարում, որպեսզի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերջնական գնահատական տրվի:

 Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին լրագրողների զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Դա նշանակում է, որ պետք է այնպիսի ակտիվներ ձևավորել, որ անկախ նրանից՝ կուտակային համակարգը կլինի պարտադիր, թե՞ կամավոր, այստեղի ֆինանսական ակտիվները լինեն ապահովված, գրավիչ եւ առնվազն եկամտաբերության տեսանկյունից՝ նախընտրելի»,- նշեց նախարարը:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ սրանք ինչ-որ առումով իրար հակասող մոտեցումներ են, բայց սրանց հավասարակշռումը չափազանց կարևոր է: «Հայաստանի տնտեսությունում պետք է ձևավորենք այնպիսի ակտիվներ՝ արժեթղթերի տեսքով կամ ուղիղ ֆիզիկական ակտիվների տեսքով, որոնք հնարավորություն կտան փողերը երկրի ներսում պահել եւ շրջանառել: Տնտեսությանն օգուտ բերելու տեսանկյունից սա նշանակում է, որ պետք է ձևավորենք արժեթղթերի կապիտալի համակարգ Հայաստանում: Այն, որ սա հնարավորություն է, փաստ է: Իսկ այս հնարավորությունը որքանով կկարողանանք վերածել իրական արժեքի, դա նաեւ յուրաքանչյուրիս գործն է, հատկապես՝ պատկան մարմինների»,- ասաց նա: