ՌԴ-ում ուժայինները հիմա էլ Տաջիկստանի քաղաքացիների են բերման ենթարկում․ ՌԴ դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Դուշանբեում ՌԴ դեսպան Սեմյոն Գրիգորիևը կանչվել է Տաջիկստանի ԱԳ նախարարություն՝ Ռուսաստանում Տաջիկստանի քաղաքացիների բազմաթիվ ձերբակալությունների մասին տեղեկությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Ըստ մամուլի ծառայության՝ տաջիկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի տարածքում Տաջիկստանի քաղաքացիներ են բերման ենթարկվում տարբեր պատրվակներով։

«Նշվել է առկա և ի հայտ եկած միգրացիոն խնդիրներին համատեղ արձագանքելու անհրաժեշտությունը, ինչպես նաև միգրացիոն հարցերի շուրջ հնարավոր համատեղ միջոցառումների մշակման գործում համակարգված գործողությունների ձեռնարկման կարևորությունը»,- հայտնել են երկրի ԱԳՆ-ից:

Ավելի վաղ տաջիկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի տարբեր շրջաններից ստացել են տասնյակ տեսանյութեր և բողոքներ տաջիկ միգրանտների բնակության ու աշխատանքի վայրեր անվտանգության ուժերի  ներխուժման և բազմաթիվ կալանավորումների մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ տեղեկություններ էին հայտնվել ՌԴ Ռյազան քաղաքում հայերի հետապնդումների մասին։ Ուժային կառույցի ներկայացուցիչները, առանց որևէ հիմնավորման ու բացատրության, ներխուժում էին ազգությամբ հայերին պատկանող տարբեր հաստատություններ, հայազգի աշխատակիցների նկատմամբ առանց բացատրության կամ որևէ պատճառի բռնություն կիրառում և ձերբակալում։ Ձերբակալությունից որոշ ժամանակ անց նրանց, կրկին առանց պարզաբանման, ազատ էին արձակում։

Տաթև Ֆռանգյան