Ուզու՞մ ենք ունենալ որակյալ արդարադատություն, պետք է թոթափենք դատարանների ծանրաբեռնվածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է դատավորներ Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները:

Դատավորի թեկնածու Լիլիթ Խաչատրյանը, ներկայացրեց իր տեսլականը՝ անդրադառնալով դատական համակարգում առկա խնդիրներին։
Խաչատրյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտություն կա, որ դատաիրավական համակարգում բարեփոխումները կրեն շարունակական բնույթ։
«Այսօր դատաիրավական համակարգի առջև կանգնած առաջնային խնդիր է դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածությունը։ Պետք է ամեն ինչ արվի դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու համար։ Դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածության հետևանքով է, որ խախտվում են գործերի քննության ողջամիտ ժամկետները, ինչն առաջացնում է հասարակության դժգոհությունը և անվստահությունը դատական համակարգի նկատմամբ։
Եթե ուզում ենք ունենալ վստահելի և որակյալ արդարադատություն, պետք է թեթևացնենք դատարանների ծանրաբեռնվածությունը։ Դրա համար պետք է արվեն գործուն քայլեր։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է համամասնորեն համալրել դատավորների թիվը»։,- նշեց խաչատրյանը՝ միաժամանակ նկատելով, որ միայն դատավորների թվի ավելացմամբ այս խնդիրը չի լուծվի, անհրաժեշտ է նաև գործուն քայլեր ձեռնարկել դատարան մուտքագրվող գործերի քանակը նվազեցնելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։