Շոյգուն հայտարարել է, թե Արևմուտքն ամեն կերպ «փորձում է միջամտել ԼՂ-ում իրավիճակին՝ վարկաբեկելով ռուս խաղաղապահներին»

Լուրեր

13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա դա մեծապես պայմանավորված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով: Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը: Սակայն Արևմուտքը փորձում է ամեն կերպ միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն։

Նա նշել է, որ Արևմուտքի հիմնական խնդիրը, իբր, Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելն է, այլ ոչ թե «երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելը»։

«Դրա օրինակը, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում, որում ներառված են զինվորականներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե նրանք իրականում ինչով են զբաղվում։ Այդ կապակցությամբ մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել աշխատանքը տարածաշրջան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել է Շոյգուն։

Ի դեպ, ՌԴ ՊՆ ղեկավարն այդպես էլ չի նշել՝ արդյո՞ք Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ի վերջո, կատարելու է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու ապահովելու է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ից Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ է՛լ ավելի խորացնելով Արցախի շրջափակումը։ ՌԴ-ն, սակայն, որևէ գործուն քայլ չի անում անցակետի վերացման ուղղությամբ։

Էմմա Չոբանյան