Պեսկովը հայտարարել է, որ Ալիևն առաջին անգամ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Լուրեր

13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօր տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դրան մասնակցելու ենք Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը»,-ասել է Պեսկովը։

Նա հատկապես կարևորել է, որ նիստին առաջին անգամ անձամբ ներկա է լինելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տեսակապով միջոցառմանը կմիանան նաև Ուզբեկստանի և Տաջիկստանի ղեկավարներ Շավքաթ Միրզոևը և Էմոմալի Ռահմոնը։

«Կարևոր է, որ այսօր առաջին անգամ հանդիպմանը հյուրի կարգավիճակով կմասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»,- ասել է Պեսկովը՝ չմանրամասնելով, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի նախագահի հրավերը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Բաքվում ընդունել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին՝ քննարկելով միության հետ համագործակցության հարցերը։

Էմմա Չոբանյան