Մարդիկ 34 000 դրամ աշխատավարձ էին ստանում, բայց 34 000 դոլարից ավելի էին ծախսում. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ազգային ժողովի նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի և Կարեն Թումանյանի թեկնածությունները։ Ներկայացված երեք թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի թեկնածու։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ դատավոր, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Լիզա Գրիգորյանի հայտարարությանը՝ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ։
Լիզա Գրիգորյանը, մասնավորապես նշել էր․ «Վենետիկի հանձնաժողովն ուղիղ նշել է, որ մինչև 1991 թվականը հետ գնալը խնդրահարույց է, որովհետև շատ երկար ժամանակ է»։

«Մի լավ արտահայտություն կա՝ ցանկացած միլիոնատեր ասում է՝ ինձ մի հարցրեք, թե որտեղի՞ց առաջին մեկ միլիոնը, մնացածի բոլոր փաստաթղթերը ձեզ կներկայացնեմ։ Հիմա եթե ժամկետի հետ կապված ձեզ մոտ այսպես հարց է առաջացել, եթե մենք վերջին երկու-երեք տարին ենք նայում, բոլորն էլ կարողանում են փաստաթղթերով ամեն ինչ հիմնավորել։ Ամբողջ խնդիրը սեփականաշնորհման ժամանակահատվածից ի հայտ եկած այդ բարդությունն է, երբ անձն ստանում էր 34 000 դրամ աշխատավարձ, բայց չգիտես ինչու՝ ամսական 34 000 դոլարից ավելի էր ծախսում և այդքան գույք էր ձեռք բերում։ Եվ եթե մենք այդ շղթան քանդենք, ապա ես չգիտեմ, թե ոնց ենք մենք իրականացնելու արդարադատություն։ Դա կլինի պարզապես արդարադատության իմիտացիա»,- նշեց Վարդանյանը՝ դիմելով Գրիգորյանին։

Լիզա Գրիգորյանը նշեց, որ համաձայն է, բայց ամեն դեպքում է հաշվի առնել, որ այս ինստիտուտը Հայաստանում նոր է ներդրվում․ «Եվ մենք չպետք է թույլ տանք, որ ինքը գնա սխալ ճանապարհով։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր շահերը, դրա համար եմ ասում՝ մեզ համար պետք է ուղենիշ լինեն միջազգային պրակտիկան են միջազգային կառույցների կարծիքները։ Այո, մենք կարող ենք ձևավորել մեր պրակտիկան, բայց պետք է լինենք զգուշավոր և հաշվի առնենք այս խնդրի բոլոր ասպեկտները»։

Մանրամասները՝ տեսանյութում։