Քըլըչդարօղլուն ներկայացրել է Ադրբեջանի և «Զանգեզուրի միջանցքի» մասին իր դիրքորոշումը

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն BaBala TV յութուբյան ալիքի հաղորդման ժամանակ 4 ժամ պատասխանել է ներկաների հարցերին՝ անդրադարձել է նաև Ադրբեջանին իր ներկայացրած «Թուրքական ճանապարհում» չներառելուն։

Քըլըչդարօղլուն ասել է, որ նախագահ ընտրվելու դեպքում առաջինն այցելելու է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ճանաչված է միայն Անկարայի կողմից), իսկ երկրորդ այցը լինելու է Ադրբեջան։

Ի դեպ, նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հայտարարել էր, որ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջինը կայցելի Թուրքական Կիպրոս և Ադրբեջան։

«Ստամբուլի և Բաքվի միջև որևէ տարբերություն չկա։ Ադրբեջանի հետ մեր բարեկամությունն ու համագործակցությունը չի կարելի այլ կերպ դիտարկել ոչ մի կողմի տեսանկյունից։ Մեր հիմնական նպատակըն, իհարկե, Կենտրոնական Ասիան Թուրքիայի և Եվրոպայի հետ կապելն է, Թուրքիայի վրա հիմնված նախագիծն ընդլայնելը, տնտեսական ենթակառուցվածքի ստեղծումը, որը Թուրքիան կապում է թյուրքական պետությունների հետ։ Սա է մեր ամբողջ նպատակը։ «Զանգեզուրի միջանցք» կա։ Այն պետք է բացվի։ Սակայն այս միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Թուրքիայի անվերապահ աջակցությունից Ադրբեջանին։ Իրանի և Հայաստանի միասնական հարաբերությունները որոշակիորեն դժվարացնում են այս միջանցքի բացումը։ Եթե ​​Թուրքիան օգտագործի իր ուժը, ապա ավելի ուժեղ կլինի, եթե կարողանա բացատրել, որ միջանցքը մեծ օգուտ կբերի Թուրքիային, Իրանին, Հայաստանին և թուրքական մյուս պետություններին, և որ ստեղծված տնտեսական շահը կիսելու են բոլոր երկրները։ Մենք պետք է ընդլայնենք ու մեծացնենք այդ միջանցքը»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Նա նաև նշել է, որ ինքը և Թուրքիայի մյուս քաղաքական կուսակցությունները նույն կարծիքն են կիսում Ադրբեջանի վերաբերյալ։ Քըլըչդարօղլուն ասել է, որ ոչ միայն երկաթուղու զարգացման, այլև ցամաքային ճանապարհի ծրագիր ունեն։ Եթե Չինաստանը միանա դրան, ապա Սև ծովը կվերածվի բացառիկ ավազանի, հավելել է թուրք գործիչը։

Հավելենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուն սոցցանցերի իր էջերում տեսանյութ էր հրապարակել՝ «Ո՛չ արևմուտք, ո՛չ արևելք, սա թուրքական ճանապարհն է» վերնագրով։ Նա նշել էր, որ պատմական մետաքսի ճանապարհը վերաբացվելու է, և հայտարարել, որ այն կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև կարևորագույն առևտրային ուղիներից մեկը՝ 5,500 կմ երկարությամբ երկաթուղային կապով։  Այս նախագիծն առաջացրել էր Բաքվի զայրույթը, քանի որ դրանում Ադրբեջանը ներառված չէ։ Այն  է՛լ ավելի է բորբոքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Թուրքիայի ընդդիմության դեմ իրականացվող արշավը։

Հավելենք, որ այս թեման նախընտրական քարոզարշավում ընդդիմության դեմ ակտիվորեն օգտագործում է իշխող ուժը, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան