Ուկրաինական հակահարձակումն արդեն սկսվել է․ Պոդոլյակ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ուկրաինացի զինվորականների հակահարձակումը սկսվել է և շարունակվում է արդեն մի քանի օր։ Սահմանային գծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտեր են ընթանում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը իտալական Rai-ի եթերում, փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։

«Արդեն մի քանի օր է՝ ընթանում է հակահարձակումը, ինտենսիվ պատերազմ է գնում սահմանի 1500 կմ երկարությամբ։ Գործողություններն արդեն սկսվել են»,- ասել է նա։

Պոդոլյակը մեկնաբանել է նաև Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի Զինված ուժերը չեն հարվածի Ռուսաստանի տարածքին, այլ այն կօգտագործեն բացառապես օկուպացված տարածքների ազատագրման համար։

«Մենք չենք ցանկանում հարվածել Ռուսաստանի տարածքին, մենք օգտագործելու ենք զենքը, որը մեզ տվել են՝ ոչնչացնելու ՌԴ դիրքերն այն տարածքներում, որոնք Մոսկվան օկուպացրել է, այդ թվում՝ Դոնբասն ու Ղրիմը»,- ասել է նա։

Ըստ պաշտոնյայի՝ այժմ Ուկրաինան ունի Storm Shadow հեռահար հրթիռներ, Leopard տանկեր, հակահրթիռային համակարգեր, «որոնք տրամադրել են Ֆրանսիան և Իտալիան»։

«F-16-երը վերջապես թույլ կտան մեզ փակել օդային տարածքը: Եթե մենք դրանք ունենայինք մեկ տարի առաջ, պատերազմն արդեն ավարտված կլիներ»,- հավելել է Պոդոլյակը։

Էմմա Չոբանյան