Միհրան Պողոսյանը պնդում է՝ ինքն է 1 տոննա կոկաինի առնչությամբ ահազանգել ԱԱԾ

Լուրեր

15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
Բոլորը

ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել Հայաստանում մեծ չափաբաժին թմրամիջոցի հայտնաբերման վերաբերյալ շրջանառվող լուրերի կապակցությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Սույն թվականի մայիսի 13-ին՝ տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։

Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ։

Հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել եմ նրան, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իմ մտերիմի ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ՝ ակնկալվող բանանի փոխարեն, հայտանաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։ Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրենը՝ փաստաբանական խմբի հետ միասին, ԱԱԾ շենքի դիմաց է  և ցանկանում է հաղորդում տալ։

ԱԱԾ պետին խնդրել եմ ընդունել հաղորդումն ու արագ ընթացք տալ գործին։

Եվ այս պարագայում, խախտելով գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում այն մարդկանց նկատմամբ՝ ովքեր ահազանգել են դեպքի մասին։ Բոլորին հասկանալի է, որ մարդիկ, ովքեր ցուցաբերելով իրական քաղաքացիական գիտակցություն, պատկան մարմիններին տեղեկացրել են 1 տոննա կոկաինի առկայության և գտնվելու վայրի մասին, կարող են ունենալ անձնական անվտանգության խնդիրներ։

Ելնելով մի շարք գործոններից առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրամասներ ներկայացնելուց՝ հորդորելով պատկան մարմիններին անտեղի մարդկանց չքաշքշել։

ՀՀ համապատասխան ծառայությունները հրաշալի տեղյակ են կատարվածի մասին, գիտեն եղելությունը ուստի և կոչ եմ անում այս գործի շրջանակներում բացառել «վհուկների որսն»  ու բացահայտել ամբողջ իրականությունն ու իրական պատասխանատուներին»։

Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Գերատեսչությունից պատասխան ստանալու դեպքում՝ կհրապարակենք։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն  հայտնել էր՝ ՀՀ 1 տոննա կոկաինի ներկրման գործով ձերբակալվել է «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ն։

Factor.am-ն ուսումնասիրել է պետռեգիստրում առկա տվյալները՝ պարզելու, թե ով է ընկերության սեփականատերը։ Այսպես՝ 2019 թվականի մարտից մինչև նույն տարվա հոկտեմբեր «Մրգենի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմասով սեփականատեր է եղել Հակոբ Հակոբյանը։ Նրանից հետո 2019-ի հոկտեմբերից ընկերության սեփականատերը եղել է Հարություն Մելքոնյանը կրկին 100 տոկոս բաժնեմասով։ Իսկ 2020-ի օգոստոսից մինչև օրս «Մրգենի» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Լևոն Աթաջանյանին։

Չնայած դրան՝ շուրջ 4 տարի գործող ընկերության գործունեությունը մշտապես կապվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանի անվան հետ։

Նշենք նաև, որ Factor․am-ը թեմայի առնչությամբ  զրուցել էր Իտալիայի Ֆինանսական ոստիկանության փոխգնդապետ Պերսանդո Դանիլոյի հետ։

«Ես չեմ կարող ձեզ տալ ընկերության անունը, քանի որ հետաքննությունը շարունակվում է։ Մենք կապի մեջ ենք նաև ձեր ազգային իշխանությունների հետ: Կարող եմ միայն ասել, որ դա, անկասկած, Հայաստանի համար էր, քանի որ կոնտեյներներում կոկայինի տեղակայման դիրքի ուսումնասիրությունը մեզ հուշում է, որ միակ վայրը, երբ հանցագործ կազմակերպությունը կարող էր վերցնել այս բեռնարկղը, այն էր, երբ բեռնարկղը կհասնի վերջնակետին: Մենք չգիտենք՝ արդյոք հայկական ընկերությունն անմիջական ներգրավված է հանցագործության մեջ։ Փորձը ցույց է տալիս, որ երբեմն ընկերության ղեկավարները, աշխատողները, միջին օղակի աշխատողները կարող են վերցնել կոկաինը առանց սեփականատիրոջ իմացության։ Ահա թե ինչու եմ ես ասում, որ մենք պետք է ավելի շատ հետաքննություն կատարենք այս մասին»,- ասել էր իտալացի պաշտոնյան: