Ալմա Աթայի հռչակագիրը մեր կադաստրի վկայագրի հիմքն է․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության «կադաստրի վկայականն է»։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ քննադատում էին, թե ինչու ենք Ալմա Աթայի հռչակագրի վրա հղում անում։ Բայց մեր համոզմունքն է, որ հենց Ալմա Աթայի հռչակագրից հրաժարումը նշանակում է` հրաժարվում ենք մեր կադաստրի վկայականից»,- նշեց Փաշինյանը` պնդելով, թե ՀՀ 29.8 հազար քառակուսի կմ–ն այդ «վկայականի» հաջորդ նշումն է, որը Հայաստանը պետք է լրացնի և պետք է այն բերվի լիարժեք, ամբողջական տեսքի։

«Մեզ ասում են՝ չենք ունեցել կադաստրի վկայական հազարավոր տարիներ, ի՞նչ է եղել, որ հիմա էլ չունենանք։ Մենք համաձայն չենք դրա հետ, մենք ասում ենք՝ պետք է հաջորդ կետն էլ լրացնենք, քարտեզի հարցն էլ վերջնական լուծենք»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Ալմա Աթայի հռչակագրում հաստատված սահմանների անխախտելիության սկզբունքը միշտ ընկալվում է վատ, և իրենց իշխանությանը քննադատում և համարում են ադրբեջանամետ նրա համար, որ ասում են` սահմանի մյուս կողմն էլ չի կարող խախտվել։

«Էլի ճշմարտության կեսն են ասում։ Մենք ասում ենք, որ սահմանը դեպի այս կողմ էլ չի կարող խախտվել և նույնիսկ այն սահմանը, որը խախտված է` պետք է վերականգնվի։ 1991 թվականի հռչակագիրը ասում է` ադմինիստրատիվ սահմանը պետական սահման է։ Այդ հռչակագիրը մեր կադաստրի վկայականի հիմքն է և պետք է այն բերենք ամբողջական տեսքի»,-նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։