Արարատի մարզի մանկապարտեզում թունավորման պատճառը ներսում կանոնները չպահելն է․ Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել ներմուծված կաթի փոշու քվոտավորումը։ Այս մասին ԱԺ–ում հարցուպատասխանի ընթացքում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարցին։

Ասատրյանը, ինչպես նաև ՔՊ–ից մեկ այլ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, նշել էին, որ այս տարի կաթ վերամշակողներն իջեցրել են մթերման գները` մինչև 120-130 դրամ 1 լիտրի դիմաց։ Ավելին, ըստ Ասատրյանի, կաթն ընդունվում է սահմանափակ քանակությամբ։ Վերջապես, խնդիր է ստեղծում նաև ներմուծված կաթի փոշին, որն ավելին էժան է տեղական կաթից։

«Մթերման գների և ներմուծված փոշու հետ մրցակցության առումով կարելի է դիտարկել ներմուծումը քվոտավորելու հարցը։ Իսկ ինչ վերաբերում է կաթի ընդունման սահմանափակումներին, ապա դրանք կարող էին առաջանալ այն բանից հետո, երբ ժամանակավորապես արգելվել էր հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան»,-նշեց նախարարը։

Այժմ ՀՀ–ից Սննդի անվտանգության տեսչական մարմինը, իսկ ՌԴ կողմից` Ռոսսելխոզնադզորը ինտենսիվ աշխատանք են տանում, որպեսզի որակական չափանիշներին համապատասխանող ընկերությունների համար արտահանման սահմանափակումը հանվի։

Անդրադառնալով պատգամավոր Գուրգեն Արսենյանի դիտարկմանը՝ կաթնամթերքի ստանդարտների պահպանման վերաբերյալ, Քերոբյանը նշեց, որ պլանավորվել է մեկուկես տարվա ընթացքում այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնք թույլ կտան սկզբունքորեն փոխել սննդամթերքի անվտանգության հետ կապված իրավիճակը։

Նախարարաի խոսքով՝ վերջերս Արարատի մարզի մանկապարտեզում թունավորման պատճառը, ամենայն հավանականությամբ, ներսում սննդի անվտանգության կանոնները չպահելն է։

«Մեր ջանքերը պետք է ուղղենք սննդի հետ գործ ունեցող օբյեկտներում ստանդարտների պատշաճ մեխանիզմների ներդրման ուղղությամբ»,- ընդգծեց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։