Ես ասացի` ստորագրում եմ, Ադրբեջանը չստորագրեց կոմունիկացիաները բացելու հարցը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք քննարկվում են ճանապարհների ապաշրջափակման ու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կառուցման հարցերը, ՀՀ-ն ի՞նչ տնտեսական արդյունք կունենա դրանց գործարկումից, հնարավո՞ր է, որ այդ քննարկումը դադարեցվի ու հարցը խաղաղության պայմանագրում չներառվի:

«Ադրբեջանի՝ արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կոմունիկացիաների առանձին օրակարգ գոյություն չունի: Այդ հարցը տեղավորվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շրջանակում, որտեղ արձանագրված է, որ ՀՀ-ն պատրաստ է ապահովել այդ հաղորդակցությունը»,- պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի՝ և՛ Ադրբեջանը, և՛ ՀՀ-ն պարտավոր են բացել տարածաշրջանային կոմունիկացիաները, ու ՀՀ-ն պատրաստ է դա անել:

«Կա նոր ենթակառուցվածքների կառուցման գաղափար ու խնդիր: ՀՀ-ն այդպիսի ենթակառուցվածքներ կառուցելու պարտավորություն չունի, բայց կարող է դիտարկել այդ տարբերակը ևս: Մենք դրան կհամաձայնենք այն դեպքում, երբ տեսնենք՝ դա տարածաշրջանի ինտեգրման, խաղաղության ու փոխշահավետության ֆոն է ստեղծում, ինչի շնորհիվ կհաղթահարենք շրջափակումը»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը նաև հայտնեց, որ ՀՀ հյուսիսային ու հարավային հատվածներն իրար կապող միակ երկաթուղին անցնում է Նախիջևանի տարածքով, և այն գործարկելու խնդիրը ևս առկա է:

«Սուվերենության, իրավազորության և փոխադարձության սկզբունքի հիման վրա պատրաստ ենք Ադրբեջանի հետ վերագործարկել երկաթուղին: Քաղաքական մակարդակով այս պայմանավորվածությունը կար, երբ հերթը հասավ իրավական ձևակերպումը տալուն ու ստորագրելուն, ես ասացի՝ ստորագրում եմ, Ադրբեջանը չստորագրեց: Հիմա նորից փորձում ենք լուծել այդ հարցը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմության՝ «միջանցքին» վերաբերող հայտարարություններին:

«Ընդդիմադիր մեր գործընկերները երկար ժամանակ տանում են մի այսպիսի խոսույթ, որ ես պատերազմի ժամանակ բանակցությունների ընթացքում խոստացել եմ միջանցք և հիմա չեմ տալիս այդ միջանցքը, դրա համար էսկալացիաներ են տեղի ունենում և իրավիճակը անկայուն է։

Ես անում եմ պատասխանատու հայտարարություն ի լուր ամբողջ աշխարհի։ Ես կարող եմ ապացուցել երդվյալ ատենակալների ձևաչափով, որ ես երբեք որևէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք ոչ խոստացել եմ, ոչ էլ թույլ եմ տվել, որ տպավորություն ստեղծվի, որ ես նման բան եմ ուզում անել։

Ես սա չեմ ասում ամբիոնից որպես քաղաքական հայտարարություն, ասում եմ՝ ապացուցելու է այնպես, որ դրան էլ առարկություն չի կարող լինել: Այլ բան, որ կան նյութեր, որ ես պետք է ապագաղտնիացնեմ, հասկանո՞ւմ եք՝ դա մենակ ինձ հետ կապված չէ: Օրինակ՝ եթե մեր ընդդիմադիր գործընկերները գան ու քննիչ հանձնաժողովում ասեն՝ չէ՛, դու խոստացել ես, մենք գիտենք, ապացուցի, ես մի քիչ կդիմադրեմ, բայց երբ որ ասեն՝ «տեսեք, ժողովո՛ւրդ, հերթական անգամ…», ապա ես իմ ձեռքով կապագաղտնիացնեմ և կապացուցեմ»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։