Կարող է ասենք՝ Արծվաշենը չենք ուզում, մյուս անկլավները մնան մեր տարածքում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.04.2026 | 22:24
Այցելել եմ երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին․ Ավանեսյան
11.04.2026 | 20:51
ԻՔՄ-ն հրապարակել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների թիվը
11.04.2026 | 20:46
Գվարդիայի հրամանատարը` վթարված ավտոբուսի և վիրավորների վիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:58
Թույլ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ ՀՀ-ն հայտնվի գեոպոլիտիկ բախման մեջ․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:46
ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի «մաքրումը»․ Թրամփ
11.04.2026 | 19:18
Միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու. հրապարակվեց Սամվել Կարապետյանի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:39
Հայաստանի անվտանգությունն ուժեղանալու է, հաստատվելու է ուժեղ խաղաղություն․ Արթուր Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:32
Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկա վարչապետն է․ հունիսի 7-ին պետք է արձանագրենք որպես փաստ․ Նաիրի Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:25
Ընտրությունը մեկն է՝ փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ կամ վախ հարևաններից Փաշինյանի հետ․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:06
Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն․ պետք է կանգնեցնել Փաշինյանին․ Ալեքսան Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:42
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը. ՈՒՂԻՂ
11.04.2026 | 17:22
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին մասնակցելու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:16
Կրակոցներ են հնչել Էջմիածնում, մեկ անձ ձերբակալվել է
11.04.2026 | 16:53
Իրանը չի կարողանում գտնել իր ականները Հորմուզի նեղուցում․ ԱՄՆ
11.04.2026 | 16:39
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում նաև բուք
Բոլորը

«Ոչ մի բան դեռևս որոշված չէ,- այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անկլավների թեմային,- Հայաստանի և Ադրբեջանի անկլավների թեման գոյություն է ունեցել միշտ ու վաղուց: Հարցն ունի իրավական և քաղաքական կողմ»:

Փաշինյանը հիշեցրեց՝ անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել շատ վաղուց, այդ թվում՝ 1999 թ. տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ: Վարչապետի խոսքով՝ այն իրավիճակում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց 29.8 հազար և 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, հարց է առաջ գալիս, իսկ ինչպե՞ս է լուծվելու անկլավների հարցը:

Փաշինյանն ասաց, որ Մյունխենում և Բրյուսելում քաղաքական մասով եղել է հետևյալ խոսակցությունը. «Մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկլավների գոյությունը, որ կա Արծվաշեն, որ պատկանում է, պատկանել է ՀՀ-ին, և անկլավներ հիմա, որ Հայաստանի տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին: Այո՛, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք: Եվ ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք՝ առնվազն մի քանիսի հետ կապված»:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ խնդիրը լուծելու երկու տարբերակ կա. «Որը սահմանից այն կողմ է, մնում է սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում, որը սահմանից այս կողմ է, մնում է սահմանից այս կողմ գտնվող տարածքում»:

ՀՀ վարչապետը նաև նկատեց, որ եթե, ենթադրենք, հայկական կողմն ասի՝ Արծվաշենը չենք ուզում, մյուսները թող մնան մեր տարածքում, իրավական հարցեր կառաջանան, որովհետև եթե ասենք, որ Արծվաշենը չենք ուզում, ստացվում է՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ենք հրաժարվում։ Այստեղ որևէ բան որոշված չէ, կան քննարկումներ և, իմ պատկերացմամբ, այստեղ ճկունության շատ մեծ տեղ կա։

Եթե լինի հստակ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, ես կգամ ու կասեմ, որ հարցի լուծումը հստակ պայմանավորվել ենք և այն այսպես է։ Այդ թեմայի վերաբերյալ որևէ վերջնական համաձայնություն չկա, կան մտքեր և տարբեր գաղափարներ, որոնցից ոչ մեկը մերժված չէ»,- եզրափակեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։