1 տոննա կոկաինի գործով կա ձերբակալված. հայտնի է ընկերության անունը

Լուրեր

15.05.2026 | 18:49
Համաձայն եմ Սամվել Կարապետյանի հետ. եզակի դեպք է. Արամ Սարգսյանը` սոցհարցումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 18:47
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 18:43
Քրեական հեղինակությունը հրահանգել է չքվեարկել ՔՊ-ի օգտին. ՔԿ
15.05.2026 | 18:30
362 մլն դրամ եկամուտ 1 տարում․ ինչ ունեցվածք է հայտարարագրել «Բոլորին դեմ եմ»-ի առաջին համարը
15.05.2026 | 18:30
Էրդողանն Ադրբեջանի «հավանությանն» է սպասում՝ ՀՀ-ի հետ սահմանը բացելու համար․ Թոմաս դե Վաալ
15.05.2026 | 18:22
Որ ակումբներն ամենաշատ եկամուտն ունեն ակադեմիաների սաների վաճառքից
15.05.2026 | 18:15
«Թուրքական ռազմաբազա՞ Գյումրիի մոտ»․ կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ
15.05.2026 | 18:10
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ 3 ուղեցույց կհաստատվի // ՌԴ-ն՝ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին․ ԼՈՒՐԵՐ
15.05.2026 | 18:00
ՀՀ գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության հարցեր
15.05.2026 | 17:48
Ուշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
15.05.2026 | 17:39
Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»
15.05.2026 | 17:30
Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում 
15.05.2026 | 17:27
«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը. ՈւՂԻՂ
15.05.2026 | 17:22
Ռոբերտ Արզումանյան․ «Այս հանդիպումը շատ կարևոր խորհուրդ ուներ մեր ակումբի համար»
15.05.2026 | 17:14
Արման Թաթոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, հայտնում են ԱԱԾ-ից: Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն Եվրո արժողության/, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։

ԱԱԾ-ի կողմից այս հաղորդագրության հրապարակումից 1 օր առաջ էլ հայտնի էր դարձել, որ Իտալիայի հարավում գտնվող Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում 2,7 տոննա ընդհանուր քաշով կոկաին է առգրավվել, որը նախատեսվում էր Վրաստանի Բաթումի նավահանգստով ուղարկել Հայաստան։ Այս մասին հայտնել էր Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։ Ըստ աղբյուրի՝ Հարավային Իտալիայի ոստիկանությունը հայտարարել է, որ առգրավել է 2700 կգ բարձր մաքրության կոկաին, որը պահված է եղել Էկվադորից ուղարկված բանանների արկղերում։ Առգրավված բեռի արժեքը սև շուկայում ավելի քան 800 միլիոն եվրո է (880 միլիոն դոլար)։ Նշվում է, որ բեռը շարժվել է Էկվադորի Գուայաքիլ նավահանգստից, իսկ վերջնական նպատակակետը Հայաստանն էր՝ Վրաստանի Բաթումի նավահանգստով տարանցմամբ։ Ոստիկանությունից հավելել են, որ թմրանյութը հայտնաբերվել է բեռնատարում՝ շնորհիվ մասնագիտացված սկաներների,  օգնել է նաև Ջոել անունով վարժեցված շունը:
Factor․am-ը թեմայի առնչությամբ  զրուցել էր Իտալիայի Ֆինանսական ոստիկանության փոխգնդապետ Պերսանդո Դանիլոյի հետ։

«Ես չեմ կարող ձեզ տալ ընկերության անունը, քանի որ հետաքննությունը շարունակվում է։ Մենք կապի մեջ ենք նաև ձեր ազգային իշխանությունների հետ: Կարող եմ միայն ասել, որ դա, անկասկած, Հայաստանի համար էր, քանի որ կոնտեյներներում կոկայինի տեղակայման դիրքի ուսումնասիրությունը մեզ հուշում է, որ միակ վայրը, երբ հանցագործ կազմակերպությունը կարող էր վերցնել այս բեռնարկղը, այն էր, երբ բեռնարկղը կհասնի վերջնակետին: Մենք չգիտենք՝ արդյոք հայկական ընկերությունն անմիջական ներգրավված է հանցագործության մեջ։ Փորձը ցույց է տալիս, որ երբեմն ընկերության ղեկավարները, աշխատողները, միջին օղակի աշխատողները կարող են վերցնել կոկաինը առանց սեփականատիրոջ իմացության։ Ահա թե ինչու եմ ես ասում, որ մենք պետք է ավելի շատ հետաքննություն կատարենք այս մասին»,- ասել էր իտալացի պաշտոնյան: