Արգիշտի Քյարամյանը չի հարցաքննվել Շուշիի անկման քրգործի շրջանակներում

Լուրեր

23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմի օրերին Շուշիում եղել է որպես կամավոր։

«Շատ ուրախ կլինեի, որ շատերը, որպես կամավոր, Շուշիում լինեին, միգուցե, այդ պարագայում մենք Շուշին չկորցնեինք»,- ասել էր Քյարամյանը։ Քննչական կոմիտեի նախագահը նաև հայտնել էր, որ Շուշին ընկնելու մասով նախաքննությունն ամբողջությամբ ավարտվել է, և գործը գտնվում է դատաքննության փուլում։

Լրագրողի հարցին՝ բանակում հինգերորդ շարասյուն կա՞ր, Արգիշտի Քյարամյանը հետևյալ կերպ էր պատասխանել. «Հինգերորդ շարասյուն կար, ենթադրում եմ՝ հիմա էլ կա, և այդ 5-րդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում, գործերի մի մասի ընթացքն արդեն իսկ լուծվել է, մի մասը հանրայնացվել է, մի մասը՝ դեռևս չի հանրայնացվել, բայց կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը և հանրությունը կստանա իրեն հուզող հարցերի պատասխանը, հստակ կիմանա՝ ովքեր են հինգերորդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով մենք պարտվեցինք, ինչի պատճառով մենք պարտվեցինք, և այդ պարտության հանգամանքը ոնց սկսվեց և ոնց ավարտվեց»:
Լրագրողներներից մեկի հարցին՝ Քյարամյանը չի՞ վախենում դավաճան համարվելուց, վերջինս պատասխանել էր․
«Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում, ուղղակի ժամանակը կգա, կերևա՝ ով է դավաճան, ով է մանրոգի, փոքրոգի, գումարով և այլ շահերով տոգորված հարց տվող»:

Քյարամյանի ճեպազրույցից կարելի է եզրակացնել, որ նա բազմաթիվ տեղեկությունների է տիրապետում թե՛ Շուշիի անկման, թե՛, այսպես կոչված, հինգերորդ շարասյան գոյության վերաբերյալ, ուստի նրան գրավոր հարցում ենք ուղարկել՝ ակնկալելով պարզել՝ Շուշիում որպես կամավոր գտնված Քյարամյանը հարցաքննվե՞լ է քաղաքի անկման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, ինչին ի պատասխան Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը պատասխանել է, որ Քյարամյանը չի հարցաքննվել։

Հարցրել ենք նաև՝ Արգիշտի Քյարամյանը «հինգերորդ շարասյան» մասին տեղեկացել է որպես Շուշիում գտնվող կամավոր, թե՞ որպես Քննչական կոմիտեի նախագահ։ Խնդրել ենք հայտնել, թե ի՞նչ գործողություններ են կատարել Քյարամյանի մատնանշած «հինգերորդ շարասյան» անդամները 2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմի ընթացքում։

«Պարզաբանում ենք, որ «հինգերորդ շարասյուն» արտահայտությունը քրեաաիրավական կատեգորիա չէ, այն դարձվածք է, որի իմաստը հանգում է թշնամու շահերից բխող գործողությունների իրականացման հասկացությանը: Այս իմաստով 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմից անմիջապես առաջ, դրա ընթացքում և դրանից անմիջապես հետո զինվորական ծառայության կարգի, պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, որոնք հանգեցրել են պատերազմում թշնամու հաղթանակին, քննության առարկա են դարձվել ՀՀ նախաքննական մարմիններում, այդ թվում՝ զգալի քանակությամբ՝ նաև ՀՀ քննչական կոմիտեում։ Վերոգրյալի համատեքսում հայտնում ենք, որ նշված բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը տեղեկացված է իր պաշտոնեական լիազորությունների իրականացման բերումով:

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվող նման բնույթի հանցագործության դեպքերի քննության ընթացքի, ընթացիկ կամ վերջնական արդյունքների, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվող անձանց, նրանց մեղսագրվող հանցավոր արարքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հանրությանը, թույլատրելիության սահմաններում, տրամադրում է անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն, որոնք կարելի է գտնել ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում»,- հայտնում են Քննչական կոմիտեից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ 2020 թ. պատերազմին առնչվող քրեական վարույթների քննության վերաբերյալ տեղեկատվություն առկա է նաև ՀՀ քննչական կոմիտեի կողմից պատրաստվող Կոմիտեի գործունեության մասին 2020 թ., 2021 թ. և 2022 թ. տարեկան հաղորդումներում։

Քյարամյանին նաև հարցրել ենք՝ վերջինիս՝ Շուշիում որպես կամավոր գտնվելու և, ենթադրաբար, բազմաթիվ իրադարձությունների ականատես լինելու հանգամանքը ի՞նչ ազդեցություն է ունեցել պատերազմական գործությունների վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործերի բացահայտման վրա։ Փաստացի, ստացվում է,որ իրադարձությունների ականատես Արգիշտի Քյարամյանը ղեկավարում է այն կառույցը, որը քննում է այդ իրաադարձությունների վերաբերյալ քրեական գործերը։

«Հայտնում ենք, որ հարցման մեջ մատնանշվող հանգամանքները որևէ ազդեցություն չեն ունեցել կոնկրետ վարույթներով իրականացվող քննության ընթացքի և բացահայտումների վրա: Դրանք ավելի են պարտավորեցրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում հետամուտ լինելու ՀՀ Քննչական կոմիտեում քննվող վարույթերի շրջանակում պատերազմի աղետալի հետևանքների գնահատականներ տալուն, պատճառահետևանքային կապերը, ընդհանուր պատկերն ամբողջական, համակողմանի և օբյեկտիվ քննությամբ բացահայտելուն, քրեաիրավական գնահատականներ տալուն»,- գրել է Գոռ Աբրահամյանը։

Արաքս Մամուլյան