Ինչո՞ւ է Գեղամ Մանուկյանն այդքան ուզում մետաղորսիչ շարքը ջարդել․ Վահագն Ալեքսանյանի ակնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

Ընդդիմությունն այսօր Աժ–ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցում կառուցողական չէր, քանի որ կենտրոնացել էր իր քաղաքական թիմի առաջնորդի հետ կապված դատական նիստերին․ ԱԺ-ում այս կարծիքը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Այսինքն՝ ընտրության համար առաջադրված երկու թեկնածուներից մեկը կոնկրետ գործի շրջանակներում ամբաստանյալ Քոչարյանին կալանավորել է, մյուսը՝ կալանքը փոխարինել գրավով։ Մեր ընդդիմադիրները իրենց ողջ քաղաքական, մտավոր, գիտական, վերահսկողական և այլ գործառույթները փորձել է ներդնել մի բանի վրա, որ այն դատավորը վատն է, քանի որ Քոչարյանին կալանավորել է, մյուսը լավն է, քանի որ Քոչարյանի կալանքը փոխարինել է գրավով։

Սա իրականում այդքան սարսափելի չէր լինի, եթե հարգելի դատավոր պարոն Նիկողոսյանը ուրիշ գործերով տարբեր մարդկանց կալանքի որոշում տված չլիներ։ Կա մարդ, ում չի տվել կալանքի որոշում՝ Ռոբերտ Քոչարյանն է։

Մեր ընդդիմադիրների ողջ աշխարհայացքը, աշխարհընկալումը գալիս է այն կետին, որ թքած թե ում ինչ է արել այս դատավորը, իրենց առաջնորդին կալանքի որոշումը է փոխել, վերջ, քննարկման ենթակա չէ»,- նշեց Ալեքսանյանը։

Ալեքսանյանի դիտարկմամբ՝ միայն դատավորների ընտրության այս հարցում չէ, որ ընդդիմադիրները նման վերաբերմունք են ցուցաբերում։
«Նման աշխարհընկալումով նրանք երկիր են կառավարել։ Պարո՛ն Դանիելյանն էլ վստահաբար ուրիշ գործերով ինչ–որ մեկի կալանքի որոշումնն էլ մերժել, բայց թքած էլի էդ որոշման վրա, իրենց առաջնորդին տվել է կալանքի որոշում, վերջ, չարիք ա այս մարդը, պետք է ոչնչացնել։ Այս ընկալումով երկիր են կառավարել, որ թքած մնացած բոլորի վրա, կարևորը իրենց առաջնորդներն են, թիմակիցները, թիմակիցների որդիներն ու մյուսները։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դուրս է այս մոտեցումներից ու պատկերացումներից, և մենք դիտարկում ենք միայն ՀՀ ժողովրդի ընդհանուր շահի տ»սանկյունից» ։

Վահագն Ալեքանյանն անդրադարձավ նաև այն տեսանյութին, որը հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, որտեղ ԱԺ միջանցքում որոշ լրագրողներ և պատգամավորներ քննարկում էին ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկի մանրամասները։

«Գեղամ Մանուկյանը ինչո՞ւ է այդքան ջատագով «մետաղաիսկածել» ջարդելու առումով։ Ինձ համար սա շատ տարօրինակ է՝ հաշվի առնելով այն կուսակցությունը, որից սերում է Գեղամ Մանուկյանը ու ժամանակին սերել է Նաիրի Հունանյանը։

Խնդրում եմ Ազգային ժողովի «մետաղաիսկածելներից» ու այլ բաներից պարբերաբար չկախվել»,- նշեց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։