Ուկրաինացի զինվորականներին կսովորեցնեն F-16 կործանիչներ և Abrams տանկեր վարել

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Առաջիկա օրերին ուկրաինացի զինվորականները կսկսեն վերապատրաստվել Abrams տանկերի շահագործման համար։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը VOA-ին, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անանուն աղբյուրն էլ պատմել է, որ այս շաբաթ Գերմանիա են ժամանում առնվազն 250 ուկրաինացիներ։ 10 շաբաթ զինվորականներին սովորեցնելու են տանկերի կառավարման, մանևրելու և դրանց սպասարկման հարցերը։ Ուկրաինացիները մարզվելու են 31 Abrams տանկերի վրա, որոնք Գերմանիա են ժամանել այս ամսվա սկզբին։ Ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ տանկերի ևս մեկ խմբաքանակ վերանորոգման փուլում է ԱՄՆ-ում և Ուկրաինա կմատակարարվի աշնանը:

BBC News-ի ռազմական վերլուծաբան Քրիս Փարթրիջն իր հերթին Twitter-ում գրել է, որ դեռ հայտնի չէ՝ ով է ուսուցանելու ուկրաինացի զինվորականներին, որտեղ է անցկացվելու ուսուցումը և, ի վերջո, քանի ինքնաթիռ է արդյունքում մատակարարվելու Ուկրաինա։

«F-16-երն Ուկրաինայի համար երկարաժամկետ պարտավորություն են: Դրանք նշանակություն չեն ունենա առաջիկա հակահարձակման համար»,- Ռայդերի խոսքերն է մեջբերել վերլուծաբանը:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Արևմուտքի կողմից F-16-երի մատակարարման շուրջ բանակցություններ են ընթանում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդեռլանդները պատրաստ է Ուկրաինային առաջինը փոխանցել այդ կործանիչները։

Էմմա Չոբանյան