Հրմշտոց ու լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ Ալեն Սիմոնյանը կանչեց անվտանգության աշխատակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.04.2026 | 22:24
Այցելել եմ երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին․ Ավանեսյան
11.04.2026 | 20:51
ԻՔՄ-ն հրապարակել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների թիվը
11.04.2026 | 20:46
Գվարդիայի հրամանատարը` վթարված ավտոբուսի և վիրավորների վիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:58
Թույլ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ ՀՀ-ն հայտնվի գեոպոլիտիկ բախման մեջ․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:46
ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի «մաքրումը»․ Թրամփ
11.04.2026 | 19:18
Միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու. հրապարակվեց Սամվել Կարապետյանի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:39
Հայաստանի անվտանգությունն ուժեղանալու է, հաստատվելու է ուժեղ խաղաղություն․ Արթուր Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:32
Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկա վարչապետն է․ հունիսի 7-ին պետք է արձանագրենք որպես փաստ․ Նաիրի Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:25
Ընտրությունը մեկն է՝ փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ կամ վախ հարևաններից Փաշինյանի հետ․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:06
Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն․ պետք է կանգնեցնել Փաշինյանին․ Ալեքսան Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:42
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը. ՈՒՂԻՂ
11.04.2026 | 17:22
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին մասնակցելու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:16
Կրակոցներ են հնչել Էջմիածնում, մեկ անձ ձերբակալվել է
11.04.2026 | 16:53
Իրանը չի կարողանում գտնել իր ականները Հորմուզի նեղուցում․ ԱՄՆ
11.04.2026 | 16:39
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում նաև բուք
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, թեժ վիճաբանություն տեղի ունեցավ և քաշքշուկ սկսվեց։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորներին հորդորեց լռություն պահպանել։ Դահլիճում շարունակվեցին գոռգոռոցները։ Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով դահլիճից հեռացնել Արթուր Սարգսյանին։

Անվտանգության աշխատակիցները ուժով հեռացրին ընդդիմադիր պատգմավորին։

ԱԺ նախագահը ընդմիջում հայտարարեց՝ 20 րոպե։

Նշենք, որ Արթուր Սարգսյանն իր ելույթում Արմեն Դանիելյանին մեղադրեց իրեն անօրինական կալանավորելու համար։

«2021 թվականին նոյեմբերի 15-ին իմ լսելու իրավունքը խախտելով՝ դուք կալանավորել եք ինձ, այդ ժամանակ ես գտնվել եմ Ազգային ժողովում։ Դուք շատ ճակատագրեր եք խառնել՝ մարդկանց զրկելով իրենց ծնողների ու երեխաների հետ շփվել։ Եվ դուք այսօր այս ամբիոնին կանգնած՝ ասում եք, որ ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում։ Ես ասեմ, որ դուք ապօրինի որոշումներ եք կայացրել, նաև ապօրինի որոշում եք կայացրել ու կալանավորել եք ինձ։ Կարայիք իմ լսելու իրավունքը ապահովել, նոր կալանավորել։ Այն պահին, երբ մակագրվել է Ձեզ վրա, ես վստահ էի, որ պետք է կալանավորվեի։ Շատ եմ մտածել և հասկացել եմ՝ դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետեւ տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ, և կալանավորել եք»,- հայտարարեց Արթուր Սարգսյանը։

«Պարոն Սարգսյան, կոռեկտ խնդրում եմ, մենք այստեղ տղամարդկության չափանիշներով չենք առաջնորդվում»,- նրան սաստեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։