«Միջազգային պայմանագրերը չեն կարող քննարկման չդրվել, դրույթի հետ կտրուկ համաձայն չեմ»․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին կառավարության նոր նախագիծ. քաղաքացիական հասարակության առաջարկներն ու մտահոգությունները» թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ այս նախագծում առկա են մի շարք բացթողումներ, որոնք վերաբերում են հատկապես հանրային քննարկումներին մասնակցող ինստիտուտներին։

Ըստ Արթուր Սաքունցի՝ այս նախագծում պատասխան տրված չէ այն հարցին՝ թե այն ինստիտուտները, ինչպիսիք են, օրինակ, Հանրային խորհուրդը, նախարարներին կից հասարակական խորհուրդները, ինչպե՞ս են մասնակցելու այդ հանրային քննարկմանը։

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի՝ քվերակության կարգի մեջ պետք է հստակեցված լինի նաև, թե ինչ սկզբունքների հիման վրա պետք է կատարվեն քվեարկությունները:  «Բացթողում է այն, որ նշված չէ, որ հանրային քննարկումները պետք է լինեն՝ հիմնված մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- ասաց  նա։ 

Անդրադառնալով միջազգային պայմանագրերը, առհասարակ, հանրային քննարկման չդնելու հարցին՝ Արթուր Սաքունցը նշեց․  «Միջազգային պայմանագրերը չեն կարող քննարկման չդրվել, դրույթի հետ կտրուկ համաձայն չեմ, ամենատիպիկ օրինակը ԵՏՄ միանալու միանձնյա որոշումն է: Դրանք չեն կարող չքննարկվել, քանի որ ակնհայտ հանրային շահերին առնչվող հարցեր են»: Բանախոսն, ապա հավելեց, որ, օրինակ,  e-draft.am կայքը չի կարող փոխարինել հանրային քննարկումներին, որոնք ավելի ազատ են։

Մանրամասները՝ տեսանյութում։