Թուրքիայի երկրաշարժի գոտում Էրդողանի կողմից հանդիսավոր բացված պետական հիվանդանոցը երկրորդ օրը հեղեղվել է

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մայիսի 22-ին երկրաշարժի գոտում՝ Հաթայ նահանգում հանդիսավորությամբ բացված «Դեֆնե» պետական հիվանդանոցը հեղեղվել է բացումից ընդամենը մեկ օր անց, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հիվանդներին նաև տարհանել են տարածքից։ Համացանցում տարածել են հեղեղման կադրերը։

Հիվանդանոցի հիմնարկեքի արարողությունը խնդրահարույց էր նաև Էրդողանի կողմից շատ փոքր տարածքի վրա բետոն լցնելու կադրերի պատճառով։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներն Էրդողանի փորձն անվանել էին գովազդային հնարք։ Մայիսի 22-ին բացման արարողության ժամանակ Էրդողանը քննադատել էր ընդդիմադիր քաղաքական գործիչներին և հայտարարել, որ հիմնարկեքի արարողությունը որպես ցուցադրություն անվանողները լռել են հիվանդանոցի բացումից հետո։ Բացի այդ, պետական պաշտոնյաները պնդում էին, որ հիվանդանոցը կգործի ամբողջ հզորությամբ, չնայած այն կառուցվել է երեք ամսում։ Այնուամենայնիվ, խնդիրները սկսվել են առաջին իսկ օրվանից։

«TTB-ն և Հաթայի Բժշկական պալատը հանդիպել են «Դեֆնե» պետական հիվանդանոցի բժիշկների և գլխավոր բժշկի հետ, մտքեր փոխանակել առկա խնդիրների լուծման շուրջ։ Մյուս կողմից՝ նկատվել է, որ հիվանդանոցը դեռ կառուցման փուլում է, և կարող են լինել միայն պոլիկլինիկական ծառայություններ տրամադրել»,- հայտնել է Թուրքական բժշկական ասոցիացիան (TTB)։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժերի հետևանքով Հաթայում փլուզվել են գրեթե բոլոր հիվանդանոցները:

Էմմա Չոբանյան