Ուկրաինացիները դարձել են ուժեղագույն բանակներից մեկը․ Պրիգոժինը խոսել է «հատուկ օպերացիայի» նպատակների և ստացված արդյունքների մասին

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Վագներ» ռազմականացված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հերթական հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Ռուսաստանի նախաձեռնած «հատուկ օպերացիան» չի հանգեցրել այն արդյունքներին, որոնց հույսն ուներ Մոսկվան, և որոնց մասին ի սկզբանե հայտարարել էր Պուտինը։ Արդյունքում Ուկրաինան հայտնի դարձավ ամբողջ աշխարհին, իսկ նրա բանակը վերածվեց մոլորակի ամենաուժեղներից մեկի։

Պրիգոժինը, սակայն, Պուտինին չի հիշատակել, այլ սովորականի նման հարձակվել է ՊՆ-ի և մնացյալ ռուս էլիտայի վրա։

BBC-ն ներկայացրել է Պրիգոժինի 77 րոպե տևողությամբ հարցազրույցից հատվածներ, որոնցում «Վագների» ղեկավարը խոսում է «հատուկ ռազմական օպերացիայի» նպատակների և արդյունքների մասին։

«Մենք եկանք գռեհկորեն, երկարաճիտ կոշիկներով անցանք ամբողջ տարածքով՝ նացիստների փնտրելով։ Մինչ փնտրում էինք նացիստների, հիմարացրինք բոլորին՝ ում հնարավոր էր, հետո մոտեցանք Կիևին, ռուսերենով ասում են՝ վախեցանք ու հետ քաշվեցինք։ Հետո դեպի Խերսոն։ Վախեցանք՝ հետ քաշվեցինք։ Դրանից հետո կամ մինչ այդ, արդեն ժամանակաշրջանը շփոթում եմ՝ Իզյումը, Կրասնի Լիմանը։ Եվ մեզ մոտ ինչ-որ ոչինչ չի ստացվում։

Հատուկ օպերացիայի նպատակը դենացիֆիկացիան էր ու ապառազմականացումը։ Այսպիսով, Ուկրաինայի դենացիֆիկացիան, որի մասին մենք խոսում էինք, Ուկրաինային ազգ դարձրեցինք, որը հայտնի է ամբողջ աշխարհում։ Ուկրաինան դարձավ մի երկիր, որի մասին գիտեն բացարձակապես ամեն տեղ։ Սա՝ ինչ վերաբերում է դենացիֆիկացիային։

Այժմ՝ ինչ վերաբերում է ապառազմականացմանը։ Եթե նրանք մինչ հատուկ օպերացիայի մեկնարկն ունեին 500 տանկ, այժմ ունեն 5,000 տանկ։ Եթե նրանց մոտ կռվել կարող էր 20,000 մարդ, ապա այժմ կռվել գիտի 400,000 մարդ։ Այդ ինչպե՞ս ենք ապառազմականացրել։ Ստացվում է հակառակը՝ մենք, չգիտես ինչպես, ռազմականացրեցինք։

Կարծում եմ, որ այսօր ուկրաինացիները դարձել են ուժեղագույն բանակներից մեկը։ Նրանք կազմակերպվածության բարձր մակարդակ ունեն, պարտրաստվածության բարձր մակարդակ, հետախուզության բարձր մակարդակ, նրանք տարատեսակ սպառազինություն ունեն, ավելին, աշխատում են ցանկացած համակարգերով՝ խորհրդային, ՆԱՏՕ-ական, ցանկացած համակարգով հավասարաչափ հաջող»։

Տաթև Ֆռանգյան