Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի աջակցի արևմտյան երկրներին ՌԴ-ի և Պուտինի դեմ պատժամիջոցների հարցում

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում շարունակում է ակտիվորեն Ռուսաստանին ու Ադրբեջանի սատարող հայտարարություններ հնչեցնել՝ միաժամանակ քննդատելով իր մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Մասնավորապես, նախօրեին Սիվասում հանրահավաքի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի աջակցի արևմտյան երկրներին Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա նաև նշել է, որ դրական կապեր է պահպանում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

«Պարոն Քեմալը (Քըլըչդարօղլուն) ուրախ չէ, որ ես լավ հարաբերություններ եմ պահպանում պարոն Պուտինի հետ։ Նա ասում է՝ «Ես հնազանդվելու եմ Արևմուտքի հրամաններին, պատժամիջոցներ եմ կիրառելու Պուտինի դեմ»։ Դուք քաղաքականությունից բացարձակապես չեք հասկանում, պարո՛ն Քեմալ, գնացեք արձակուրդ»,- Էրդողանը՝ հավելելով, որ հանդես է գալիս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների, ինչպես նաև Չինաստանի հետ Անկարայի քաղաքականության դրական վերաբերմունքի պահպանման օգտին։

Հավելենք, որ ավելի վաղ Քըլըդարօղլուն Ռուսաստանի մեղադրել էր Թուրքիայի ընտրություններին միջամտելու համար, նաև նշել, որ Էրդողանը Մոսկվայի հսկողության տակ է։ Պատժամիջոցների կիրառման մասին ընդդիմադիր գործիչը չի խոսել։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կշարունակի նաև զարգացնել Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքը։ Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Քեմալ Քըլըչդարօղլուի «Մետաքսի ճանապարհի վերածննդի» նախագծում Ադրբեջանի չներառումը։

«Թուրքիան կզարգացնի ադրբեջանցի եղբայրների հետ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքը, չնայած այն բանին, որ CHP-ի ղեկավարն անտեսում է Ղարաբաղը և «Զանգեզուրի միջանցքը»»,- ասել է նա։

Էրդողանը նաև հայտարարել է Թուրքիայում արագընթաց երկաթուղու կառուցման մասին, որը ձգվելու է մինչև Բաքու։

«Լոնդոնից եկածը կարող է մեր երկրով հասնել մինչև Պեկին։ Իհարկե, մենք այս ամենը կիրականացնենք ոչ թե Ադրբեջանին բացառելով, այլ նրա հետ ուս ուսի տված»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն սոցցանցերի իր էջերում տեսանյութ էր հրապարակել՝ «Ո՛չ արևմուտք, ո՛չ արևելք, սա թուրքական ճանապարհն է» վերնագրով։ Նա նշել էր, որ պատմական մետաքսի ճանապարհը վերաբացվելու է, և հայտարարել, որ այն կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև կարևորագույն առևտրային ուղիներից մեկը՝ 5,500 կմ երկարությամբ երկաթուղային կապով։

Այս նախագիծն առաջացրել է Բաքվի զայրույթը, քանի որ դրանում Ադրբեջանը ներառված չէ։ Սա է՛լ ավելի է բորբոքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Թուրքիայի ընդդիմության դեմ իրականացվող արշավը։ Քըլըչդարօղլուի այս նախագծին ավելի վաղ արձագանքել էին նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան