Դատական բարեփոխումները վերնագրեք Մնացական Մարտիրոսյանի և Արմեն Դանիելյանի անունով․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի ընտրության հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։ Ազգային ժողովը երեք թեկնածուներից պետք է ընտրի մեկ թեկնածու։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը ներկայացրեց Արմեն Դանիելյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց․ «Ես ուզում էի մտաբերել, թե 20 տարուց ավելի դատական համակարգում եղած Արմեն Դանիելյանի մասին կարո՞ղ եմ մտաբերել որևէ մեկ դրական մեկնաբանություն մասնագիտական հանրության կողմից։ Եվ այդպես էլ չկարողացա մտաբերել։ Եվ կարծում եմ՝ առհասարակ գաղտնիք չէ, որ պարոն Դանիելյանն այն դատավորն է եղել, որ երբեք էլ մեծ հաշվով չի վայելել մասնագիտական հանրության սերն ու հարգանքը»։

Խամոյանը դիմեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանին․ «Դուք դատական բարեփոխումների ընթացքի մեջ եք, ես առաջարկում եմ այդ բարեփոխումները վերնագրել հետևյալ վերնագրով, օրինակ, ․ «Մնացական Մարտիրոսյանի և Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխումների ռազմավարություն»»։
Վիգեն Քոչարյանն ի պատասխանեց նշեց․ «Իմ առաքելությունն այստեղ թեկնածուին ներկայացնելն է․․․ Պատգամավորները հնարավորություն ունեն մի քանի թեկնածուից ընտրել մեկին»։

Քոչարյանը կոչ արեց հարգալից վերաբերվենք դատական կորպուսին և յուրաքանչյուր դատավորի։

Մանրամասները՝ տեսանյութում։