Ռուսաստանը հուսով է, որ ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը շուտով կստորագրվի

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը հույս ունի վաղաժամկետ ստորագրել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագիրը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք ակնկալում ենք, որ ԵՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ։ Սա համապարփակ փաստաթուղթ է, որը կփոխարինի ԱԱԳ-ի ձևավորմանը տանող ժամանակավոր համաձայնագրին, որը ներկայում գործում է»,- ասել է նա։

Փետրվարի սկզբին Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը հայտարարել էր, որ համաձայնագրի շուրջ բանակցությունները վերջնական փուլում են։ Նա նշել էր, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը կբերի ներքին շուկայում ապրանքների, մասնավորապես, կենցաղային տեխնիկայի տեսականու ընդլայնմանը։

Այն ժամանակ, ըստ դեսպանի, կողմերը համաձայնության էին եկել հարցերի մեծ մասի շուրջ, սակայն չլուծված էր մնացել գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների շուկա փոխադարձ հասանելիության խնդիրը։

Տաթև Ֆռանգյան