Վրձինը վերցրել են՝ 98-ին սենց պիտի լիներ, 2007-ին՝ նենց․ ընկերնե՛ր, թող լիներ. Փաշինյանը՝ ՀԱԿ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
Բոլորը

Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիլո փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի արձագանքին՝ «Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սուտ է»։

«Ինչ դուք ասացիք, ինձ համար շատ զարմանալի է, որովհետև հենց նույն Ալմա Աթայի հռչակագիրը, որով մենք այսօր առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Եվ հռչակագիրն ունի մի իմաստ՝ երկրներն ընդունում են, որ գոյություն ունեցող, այսինքն՝ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ, և այդ սահմաններն անխախտելի են»,- նշեց Փաշինյանը և հիշեցրեց, որ այդ փաստաթուղթը վավերացվել է խորհրդարանի կողմից, և վերջինիս վավերացման ժամանակ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր են եղել նաև Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

Նիկոլ Փաշինյանը մեջբերեց նաև Տեր-Պետրոսյանի՝ այդ օրերին ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցներից մեկից մի հատված, որի շրջանակում ՀՀ առաջին նախագահն ասել էր. «Ռուսական ինքնավարությունների կարգավիճակն այսօր այնպիսին է, որ, կարծում եմ, այն լիովին կբավարարեր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Եվ ավելին չենք էլ ուզում»:

Մեջբերումից հետո Փաշինյանը հռետորական հարց տվեց. «Հիմա իրենք ասում են՝ անկախությո՞ւնն է իրենց քաղաքական պայքարի նպատակն ու իմաստը»:

«Վրձինը վերցրել են՝ ասում են՝ 98-ին սենց պիտի լիներ, 2007-ին՝ նենց․․․ Ընկերնե՛ր, թող լիներ»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով քննադատություններին, որ Հայաստանը բանակցություններում գնացել է զիջումների և դրա դիմաց ոչինչ չի ստացել, Փաշինյանը նշեց․ «Այն, որ Հայաստանը ոչինչ չի ստացել, դա ճիշտ է․․․ Այն ինչ խոսվել է, հարց է կլինի, թե չէ․․․ Պատկերացրեք, դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք: 30 տարի ապրում ենք մեր շատ սիրելի հայրենիքում, որի կադաստրի վկայականը չունենք։ Ընդ որում՝ Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարյա պատմության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Եթե այն, ինչ ուզում ենք անել, ստացվի, առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական: Սեփականատեր կլինենք ոչ թե դե ֆակտո, այլև դե յուրե: Մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, մենք ուզում ենք ունենալ «կադաստրի վկայական», որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։