Չավուշօղլուն հայտարարել է, որ ընտրվելու դեպքում Էրդողանն առաջինը կայցելի Ադրբեջան

Լուրեր

13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ադրբեջանական Report-ի հետ զրույցում հայտարարել է, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին արտասահմանյան այցը կլինի Ադրբեջան։

«Միշտ առաջին այցը կատարվում է Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն։ Միշտ այդպես է եղել»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաև հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, թե Երևանը, իբր, չի կատարում «Զանգեզուրի միջանցքի» մասով իր պարտավորությունները։ Բացի այդ, նա Հայաստանին  մեղադրել է Արցախում «սադրանքներ իրականացնելու համար»։ Չավուշօղլուն հայտարարել է, որ ամբողջ աշխարհը գիտի, որ Անկարան ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, միաժամանակ, կրկին խոսել է Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշակոթողի մասին։

«Այդ հուշարձանը Երևանում կտրականապես անընդունելի է։ Մենք փակել ենք օդային սահմանը Հայաստանի համար՝ երրորդ երկրներ թռիչքների համար։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կուղղի իր սխալը, հակառակ դեպքում, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է Չավուշօղլուն։

Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից՝ Չավուշօղլուն ասել է․ «Երկու կողմերն էլ պատրաստվում են ապագայում սահմանների բացմանը։ Ընթացքի մեջ է նաև պատմական Մետաքսի ճանապարհի վերականգնումը։ Նաև առանձին աշխատելու բան կա կամուրջների մասով: Բայց քանի դեռ արձանի հետ կապված այս հարցը շարունակվում է, սահմանները բացել հնարավոր չէ, և ես սա հստակ ասել եմ»։

Էմմա Չոբանյան