Թուրքիայի քաղաքներում ոստիկանական շրջայցեր են․ լրագրողներ, քաղաքական գործիչներ են ձերբակալվել

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Թուրքիայում 28 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, համայնքների ղեկավարներ, լրագրողներ և երաժիշտներ, ձերբակալվել են վաղ առավոտյան հինգ քաղաքներում իրականացված ոստիկանական շրջայցերի ժամանակ՝ սոցիալական ցանցերում գրառումներ անելու և բանտարկյալներին գումար ուղարկելու համար, գրում է Gercek news-ը։

Նշվում է, որ Մերսինի Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել սոցցանցերում հրապարակումների և բանտարկյալներին դրամական փոխանցումների մասին պնդումների վերաբերյալ՝ Չուկուրովա բանտարկյալների ընտանիքների աջակցության ասոցիացիայի (Cukurova TUAY-DER) միջոցով: Վաղ առավոտյան ոստիկանությունը գործողություններ է իրականացրել Մերսինի, Անկարայի, Անթալիայի, Ադանայի և Իզմիրի տարբեր հասցեներում՝ շարունակվող հետաքննության շրջանակում:

Ձերբակալվածների թվում է Cukurova TUAY-DER-ի մենեջեր Սելիմ Էքինջին։

«Մեզոպոտամիա» գործակալության (MA) թղթակից Դելալ Աքյուզն էլ ձերբակալվել է Իզմիրում խուզարկությունների ժամանակ։ Առավոտյան վաղ ժամերին զինվորներն ու ոստիկանները խուզարկություններ են իրականացրել նաև Մարդին նահանգի Նուսայբին և Քըզըլթեփե շրջանների բազմաթիվ տներում։

Նուսայբինիում գործողության ընթացքում ձերբակալվել են քրդամետ HDP կուսակցության այդ շրջանի նախկին համանախագահ Սիյար Քոչը, գյուղապետ Ֆարիս Ալաքը և Ֆիրաթ Դեմիրը։

Հավելենք, որ Դիարբեքիրի Գլխավոր դատախազության կողմից անցկացված հետաքննության ընթացքում ապրիլի 25-ին 21 քաղաքներում խուզարկությունների ժամանակ բերման է ենթարկվել 191 մարդ, ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ լրագրողներ և փաստաբաններ, կալանավորվել են։

Էմմա Չոբանյան