Տվյալ դեպքում քեռի չեմ, պատգամավոր եմ․ Հրաչյա Հակոբյանը՝ Աշոտի հետ տեղի ունեցած միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Տվյալ դեպքում որպես քեռի չեմ, որպես պատգամավոր եմ և չեմ ուզում որևէ ձևով միջամտեմ գործի նախաքննությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործին:

Անդրադառնալով հարցին՝ Ձեզ չի՞ անհանգստացնում Աշոտի հետ կապված իրավիճակը, նա պատասխանեց. «Ոչ հրապարակային ես Աշոտի հետ խոսում եմ, զրուցում եմ, բայց քանի որ գործ ունենք իրավական գործընթացի հետ, չեմ ցանկանում որևէ բան մեկնաբանել, որպեսզի ճնշում չգործադրվի»:

Դիտարկմանը, որ կադրերից երևում է, որ Աշոտն ինքնակամ է գնացել ու նստել զոհված զինծառայողի մոր մեքենան, պատգամավորն արձագանքեց. «Դուք հիմա շարունակում ենք, փորձում եք ինձնից կորզել մեկնաբանություն, որը չեմ անելու»:

Նա չարձագանքեց նաև հարցին, թե արդյո՞ք ճիշտ է համարում զոհված զինծառայողի մոր կալանավորումը:

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով «Աշոտ Փաշինյանի առևանգման գործով»։

Մանրամասները՝ տեսանյութում։