Պեսկովը հույս է հայտնել, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն արդյունավետ կլինի

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Կրեմլը հույս ունի, որ մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն արդյունավետ կլինեն։ Այս մասին ադրբեջանական Report-ի հետ զրույցում ասել է  ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հինգշաբթի այստեղ կլինեն և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը։ Մենք ակնկալում ենք, որ շփումներ կլինեն մեր նախագահի հետ։ Այդ շփումների նախապատրաստական ​​աշխատանքներն ընթանում են և, իհարկե, մենք կցանկանայինք հույս ունենալ արդյունքների վրա։ Ինչ աստիճանի արդյունավետություն կլինի՝ ժամանակը ցույց կտա»,- ասել է Պեսկովը։

Հավելենք, որ Ալիևը հրավիրված է Մոսկվայում մասնակցելու ԵՏՄ միջոցառումներին, այն դեպքում, երբ Ադրբեջանն այդ կառույցի անդամ չէ։

«Հաջորդ շաբաթ մենք իսկապես կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով։ Լինելու են և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Մոսկվայում։ Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինեն Մոսկվայում։ Հնարավոր շփումների մասին ժամանակին կտեղեկացնենք»,- ավելի վաղ հայտարարել էր Պեսկովը։

Նշենք, որ մայիսի 17-ին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին՝ քննարկելով միության հետ համագործակցության հարցերը։

Էմմա Չոբանյան