Վրաստանն ու ՌԴ-ն գաղտնի բանակցություններ են վարում. վրացի պատգամավոր

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Վրացի պատգամավորները պնդում են, որ Թբիլիսին և Մոսկվան գաղտնի բանակցություններ են վարում՝ «գաղտնի ակտիվ հաղորդակցություն»: Այս մասին հայտարարել է անկախ պատգամավոր Խաթիա Դեկանոիձեն։ Նա խորհրդարանականներ Աննա Նացվլիշվիլիի և Թեոնա Ակուբարդիայի հետ միասին հանդես է եկել հատուկ ճեպազրույցով, գրում է Գրուզիա օնլայնը։

Վրացի պատգամավորները սա համարում են «կառավարության դիվերսիոն գործունեություն»՝ երկրի անվտանգության ու եվրաինտեգրման ուղու դեմ։ Իսկ հարցերի պատասխանները չստանալու դեպքում, Նացվլիշվիլիի կարծիքով, սա կարող է ավարտվել կառավարության իմփիչմենթով։

Պատգամավորի խոսքով՝ օդային հաղորդակցության վերականգնումը, Ռուսաստան ծովային բեռների առաքման նոր երթուղիների վերականգնումը, ինչպես նաև Լավրովների ընտանիքի անդամների ժամանումը և պատժամիջոցների տակ գտնվող անձանց կողմից Վրաստանի սահմանը հատելը չեն կարող տեղի ունենալ առանց Վրաստանի իշխանությունների համաձայնության։

«Առանց ակտիվ շփումների դա անհնար կլիներ անել։ Ուստի մենք՝ յոթ պատգամավորներս, հարցեր ենք ուղղում Վրաստանի իշխանություններին և դրա համար պատասխանատու բոլոր գործադիր մարմիններին՝ այս հակասահմանադրական արարքի պատասխանատուներին, և պահանջում բացահայտ պատասխանել այն հարցերին, թե ի՞նչ գաղտնի բանակցություններ են տարվում Ռուսաստանի հետ, ե՞րբ են սկսվել գաղտնի բանակցությունները և ի՞նչ ուղիներ է դրա համար օգտագործում Վրաստանի ղեկավարությունը։ Ո՞ւմ նախաձեռնությունն էր գաղտնի բանակցություններ սկսելը. սա շատ կարևոր է, քանի որ Վրաստանի քաղաքացիները ոչ մի փուլում նախնական տեղեկատվություն չեն ունեցել, այդ թվում՝ ուղիղ չվերթների վերսկսման, ծովային բեռնափոխադրումների, ինչպես նաև լիազորված անձանց մուտքի մասին։ Կառավարության և խորհրդարանական մեծամասնության պատասխանատուները տեղյա՞կ էին այդ մասին, արդյո՞ք եղել են/կան գաղտնի այցեր Մոսկվա, ինչը նույնպես մտահոգիչ է մեր գործընկերների հետ հարաբերությունների վատթարացման համատեքստում, որն ակտիվացնում է Ռուսաստանի կողմից քաղաքական և տնտեսական էքսպանսիա։ Ուստի Վրաստանի ղեկավարությանը մեր հիմնական հարցն այն է, թե ինչպիսի գաղտնի բանակցություններ և պայմանավորվածություններ են ընթանում Ռուսաստանի հետ»,- ասել է Դեկանոիձեն։

Տաթև Ֆռանգյան