Արդեն ունենք առաջին «արևային գյուղը». Արմավիրի Լեռնամերձ համայնքը էներգախնայող է դարձել. փոխնախարար

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antrophic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ արդեն ունենք առաջին «արևային գյուղ»-ը:

Արմավիրի Լեռնամերձ համայնքում իրականացվել է ծրագիր, որով գյուղի մոտ 80 տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, իսկ 25-ի վրա նաև արևային ֆոտովոլտային համակարգեր: Միաժամանակ բնակիչներին տրամադրվել են էներգախնայող լեդ լամպեր: Այսինքն՝ գյուղը դարձել է էներգախնայող: Ընդհանուր ներդրման ծավալը կազմել է շուրջ 40 մլն դրամ:

«Գյուղապետը պահանջում էր գազիֆիկացում, հաշվարկը ցույց տվեց, որ մեկ բնակչի հաշվով անհրաժեշտ է 1.5 մլն դրամ, որ գազը բերվի տուն: Այլընտրանքը հաշվարկեցինք և տեսանք, որ մեկ բնակչի հաշվով 500 հազարից քիչ ներդրում է պահանջվում: Դրանից բացի, արևային էներգիան այսուհետ իրենց համար անվճար է: Սկզբում բնակիչները չէին հավատում, նույնիսկ կատակով ասում էին, թե «որտեղ են ցանկանում մեզ գցեն», բայց հետո տեսանք, որ արձագանքը բավական դրական է»,-ասաց նա: