Լեհաստանում առեղծվածային առարկա է ընկել շենքի վրա՝ մեծ անցք առաջացնելով տանիքին

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Լեհաստանի Ռակով քաղաքում անհայտ մետաղական առարկան ընկել է բնակելի շենքի վրա։ Այս մասին հայտնում է RFM 24 ռադիոկայանը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 4-ին, տուժածներ չկան։ Առարկան լուրջ վնաս է հասցրել տանիքին, ճեղքել է այն ու ընկել ձեղնահարկի հատակին։

«Տանիքում այնպիսի անցք կար, կարծես ինչ-որ ռումբ է այն առաջացրել՝ մոտ 70 սմ էր»,- պատմել է վնասված տան բնակիչը։

Նա ձեղնահարկի հատվածում հայտնաբերել է «երկաթե շրջանակ», որն ընկելիս կիսով չափ կոտրվել է։ Բեկորները կշռել են ավելի քան 4 կգ։

Միջադեպի մասին հայտնել են իրավապահներին, գործը հետաքննում է Կոնին քաղաքի դատախազությունը։

Քննիչները կապ են հաստատել քաղաքացիական և ռազմական ավիացիայի միջադեպերը հետաքննող ծառայությունների հետ, սակայն նրանք չեն հաստատել, որ օբյեկտը եղել է ինքնաթիռի մաս:

Դատախազությունը դիմել է նաև Լեհաստանի օդային ծառայությունների գործակալության օգնությանը։ Պարզվել է, որ այն պահին, երբ օբյեկտը ճեղքել է տանիքը, Ռակովի վրայով ինքնաթիռ է թռել դեպի Իռլանդիա։ Տեխնիկական բրիգադները ստուգել են ինքնաթիռը, բայց պարզվել է, որ այն ամբողջական է եղել։

Այժմ դիտարկվում է վարկած, որ օբյեկտը կարող է լինել գյուղատնտեսական մեքենայի մաս։ Բեկորները նույնականացնելու համար նշանակվել է փորձաքննություն։

Տաթև Ֆռանգյան