Արարատ Միրզոյանի հայտարարությունները նյարդայնացրել են պաշտոնական Բաքվին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Մեծ Բրիտանիայի Եվրոպական հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։

«Մենք խստորեն դատապարտում ենք մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Եվրոպական հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից արված «կողմնակալ» հայտարարությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Բաքուն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված անցակետը հումանիտար ճգնաժամ չի ստեղծել Արցախում և չի ազդում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի վրա։

Բացի այդ, ըստ Բաքվի՝ Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության մասին Հայաստանի պնդումները, իբր, «իրականությունը խեղաթյուրելու փորձ են»։ Ադրբեջանը շարունակում է կեղծել, թե Արացխի բնակիչներն օգտվում են ադրբեջանական ապօրինի անցակետից։ Բաքուն նաև դժգոհ է, որ Հայաստանն աշխատում է Արցախ միջազգային առաքելություն ուղարկելու ուղղությամբ։

«Հայկական կողմը պետք է դադարի իր նարատիվներով միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը։ Միևնույն ժամանակ, այն փաստը, որ Հայաստանը դեռ խրախուսում է «Ադրբեջանի տարածք» միջազգային առաքելություն ուղարկելը, խոչընդոտում է Ադրբեջանի կառավարության երկխոսությանը «Ղարաբաղի շրջանի» հայ բնակիչների հետ և դիտվում է որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Չնայած միջազգային տարբեր կառույցների հայտարարություններին՝ Բաքուն նաև շարունակում է կեղծել, թե Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիները գերի չեն։

 

Էմմա Չոբանյան