Աֆրիկայում առաջարկում են Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսել՝ մինչև ռուսական զորքերի դուրսբերումը

Լուրեր

26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:11
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
26.02.2026 | 11:03
Հայաստանը կդառնա կամ արդեն դարձել է հիբրիդային սպառնալիքների թիրախ․ Լոնգանգե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:02
Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 10:53
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:52
Մեծ ատոմակայանի կարիք չունենք. փոքրի հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Հվ. Կորեայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.02.2026 | 10:28
Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանել է ներկաների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:25
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
26.02.2026 | 10:16
Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
26.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
26.02.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.02.2026 | 09:30
«Խոսքի և մամուլի ազատության, տեղեկատվության հասանելիության խթանումը ՀՀ-ում» ծրագրի մեկնարկը․ ՈՒՂԻՂ
25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
Բոլորը

Աֆրիկյան վեց երկրների ղեկավարները կարծում են, որ Ուկրաինան պետք է խաղաղ բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ՝ նույնիսկ իր տարածքում ռուսական զորքերի առկայության դեպքում։ Նման կարծիք է հայտնել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան իր երկրի պատվիրակության՝ Մոսկվա և Կիև մեկնելու նախօրեին, հայտնում է Reuters-ը։

«Նախ՝ ռազմական գործողությունների դադարեցում, ապա՝ կայուն խաղաղության համար շրջանակային պայմանների ստեղծում»,- ասել է ՀԱՀ նախագահի ներկայացուցիչ Վինսենթ Մագվենյուն։

Կիևի դիրքորոշումն այն է, որ անհնար է խաղաղ բանակցություններ սկսել Մոսկվայի հետ, քանի դեռ ռուս զինվորականները գտնվում են Ուկրաինայի տարածքում։ Մինչդեռ Կրեմլը պահանջում է ճանաչել Ռուսաստանի ինքնիշխանությունն Ուկրաինայի Ղրիմի թերակղզու նկատմամբ, որը բռնակցվել է 2014 թվականին, հիշեցնում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ Սիրիլ Ռամաֆոսան մայիսի 16-ին հայտարարել էր Ուկրաինայում խաղաղ կարգավորման աֆրիկյան երկրների նախաձեռնության մասին։ Այն գլխավորում է Սենեգալի նախագահ Մակի Սալը։

Տաթև Ֆռանգյան