Արցախի խորհրդարանի նախագահը պատգամավորներին «այ տղա»-ով է դիմո՞ւմ․ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահի արձագանքը

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Հունիսի 28-ին Արցախի Խորհրդարանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվել պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը («Հայրենիք» խմբակցություն), ով այսօր՝ հուլիսի 2-ին, ասուլիս է հրավիրել և որոշ մանրամասներ ներկայացրել:

«Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը մեծ հնչեղություն է ստացել ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում և Սփյուռքում: Կա, այդ լեզվակռիվը կա, սա իրականությունն է, սոցցանցերում մարդիկ իրենց ընկալումներն են ասում, որոնք շատ բազմազան են: Ես այն գլխից ասեմ, որ ո՛չ Հայկ Խանումյանը, ո՛չ Ժաննա Գալստյանը ճիշտ չեն: Արցախի խորհրդարանում նման երևույթն անթույլատրելի է: Մենք դա գնահատել ենք որպես տհաճ երևույթ: Ժաննա Գալստյանն իր հարցազրույցում ասել է, որ ճիշտ չի հասկացվել «գյալմա» բառի նշանակությունը: Ես ձեզ ասեմ, երբ ես 1997 թվականին մասնակցում էի Արցախի նախագահական ընտրություններին որպես թեկնածու, ինձ ասում էին «էդ գյալմա՞ն պիտի դառնա Արցախի նախագահ»` ակնարկելով իմ՝ ծագումով Ճարտար գյուղից լինելը, չնայած Ստեփանակերտում եմ ծնվել: Բայց այդ բառը պետք է մեր բարբառից դուրս գա: Եթե փնտրենք, կարող է Հայկ Խանումյանի նախնիներն էլ արցախցի լինեն, քանի որ կարծիք կա, որ իջևանցիներն Արցախից են գնացել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է Արթուր Թովմասյանը:

Նա նաև Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին է ներգրավել պարզելու համար, թե արդյոք Մարդու իրավունքների մասով խախտում կա՞ կատարվածում: «Հայկ Խանումյանը պահանջում է նաև, որ Աշոտ Ղուլյանի «այ տղա»-ով դիմելն էլ քննենք: Ես հիշում եմ, իմ ասպիրանտուրա սովորելու տարիներին «արա»-ն, «այ տղա»-ն, «ախչի»-ն, սրանք ղարաբաղյան բարբառում օգտագործվում էին: Երբ որ ես ամուսնացել եմ, որպեսզի կնոջս «ախչի» չասեմ, ասում էի Սենորա Ալեքսանդրովնա: Ուզում եմ ասել, սա Ղարաբաղի բարբառում օգտագործվող բառեր են: Արդյո՞ք կա մի պատգամավոր, որ երբևէ «արա», կամ «ախչի» չի ասել: «Ախչի» բառին եթե «կ» ենք ավելացնում` իմաստը լրիվ փոխվում է: Լրագրողի դիտարկմանը՝ չէ՞ որ խոսքը Արցախի խորհրդարանի մասին է, այլ ոչ թե ուսանողական, կամ ընտանեկան կյանքի, Թովմասյանը պատասխանել է․ «Այո, խորհրդարանն այն տեղը չէ և այդ հարցը պետք է ուղղել Աշոտ Ղուլյանին»:

«Եթե Ժաննա Գալստյանը չասեր, Հայկ Խանումյանը չէր պատասխանելու: Շնորհակալություն էր հայտնելու և նստեր: Բայց այդ բառի վրա շատ մի կենտրոնացեք, որովհետև շատ մարդիկ կան, ովքեր ո՛չ Հայկ Խանումյանին են ճանաչում, ո՛չ Ժաննա Գալստյանին, բայց ուզում են սեպ խրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև: Ես գլխավոր դատախազի դե՞ր ստանձնեմ, ասեմ՝ գիտեք, Ժաննա Գալստյանին հասնում է հինգ տարի, Հայկ Խանումյանին երկու տարի, քանի որ սկզբից Ժաննա Գալստյանն է սկսել: Սա լեզվակռիվ էր, որը պետք է դատապարտել և անցնել մեր գործին»,- եզրափակել է Թովմասյանը:

Ավելի վաղ անդրադառնալով տեղի ունեցածին՝ Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է. «Ժաննա Գալստյանն ինձ համար դասագրքային հերոս է եղել: Ես դպրոցն ավարտել եմ 2001թ. և Շարժման ակտիվիստների մասին արդեն դասագրքերում գրում էին: Ես դասագրքային հերոս Ժաննա Գալստյանի հետ խնդիր չունեմ: ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը Բակո Սահակյանի ստեղծած համակարգի գլխավոր քարոզիչներից է: Նա տարիներ շարունակ թշնամանք է սերմանել տարբեր խմբերի նկատմամբ»:

Իսկ ահա Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել «գյալմա» բառի համար և ասել, որ պատրաստ է վերականգնել հարաբերությունները Հայկ Խանումյանի հետ: Վաղը, երկու պատգամավորների հետ զրուցելուց հետո, Էթիկայի հանձնաժողովը վերստին նիստ է հրավիրելու և հանդես գալու հայտարարությամբ:

Մարութ Վանյան․ Ստեփանակերտ