Օղանի դաշնակիցները համաձայն չեն Էրդողանին աջակցելու որոշմանը․ նրանք միանում են Քըլըչդարօղլուին

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում ATA դաշինքի միասնական թեկնածու Սինան Օղանը հայտարարեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրորդ փուլում աջակցելու մասին, դաշինքի անդամ մյուս կուսակցություններն ու գործիչներն արագորեն երկրորդ փուլում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին սատարող տարբեր հայտարարություններ են արել, գրում է Bianet-ը։

«Նախնյաց դաշինքի»՝ ATA-ի մաս են կազմում «Հաղթանակ» (Զաֆեր), «Արդարություն» (Ադալետ), «Իմ երկիրը» (Ուլքեմ) կուսակցություններն ու «Թուրքիայի դաշինքը», որոնք նախագահական ընտրությունների առաջին փուլում մասնակցում էին Սինան Օղանի թեկնածությամբ։

Երեկ պարզվեց, որ «Հաղթանակ» կուսակցության նախագահ Ումիթ Օզդաղը համաձայն չէ Օղանի հետ։ Օզդաղը, նախօրեին հանդիպելով Քըլըչդարօղլուին, հայտարարել է, որ իրենք համաձայն չեն Օղանի կողմից Էրդողանին տված աջակցությունը և այսօր հայտարարություն կհրապարակեն։

«Արդարություն» կուսակցությունն էլ հենց նախօրեին է հայտարարել ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուին սատարելու մասին։ Կուսակցության նախագահ Վեջդեթ Օզը հայտարարել է, որ դաշինքում համագործակցությունն ավարտվել է և «կառավարությանն աջակցելն իրենց ծրագրերի մեջ չի մտնում»։

Հիշեցնենք, որ Սինան Օղանը, որը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է 2 միլիոն 831 հազար 239 ձայն (5,17 տոկոս), նախօրեին հայտարարել է մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին։

Էմմա Չոբանյան