ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հետ սպառազինության մատակարարման պայմանագիր կկնքի․ WSJ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինայի հետ պայմանագրի նախագիծ են մշակում, որով Կիևը երկարաժամկետ հիմունքներով արևմտյան զենք և ռազմական տեխնոլոգիաներ կստանա, The Wall Street Journal-ին (WSJ) տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ «Ռուսաստանն այսօր պետք է հասկանա, որ Ուկրաինան ստացել է անվտանգության երաշխիքներ, և այդ երաշխիքները շուտ չեն ավարտվի»,-  հայտարարել է նա։ Ինչպես գրում է պարբերականը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և այլ արևմտյան առաջնորդներ ասել են, որ ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերությունները կարող են կառուցվել անվտանգության ոլորտում ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների օրինակով:

Ներկայումս ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կա համաձայնագիր, որը նախատեսում է տասը տարվա ընթացքում ամերիկյան զենքի բազմամիլիարդանոց առաքում Իսրայելին: Միաժամանակ, դա չի ենթադրում, որ արտաքին ագրեսիայի դեպքում  Վաշինգտոնը պարտավորվում է Իսրայելին օգնություն ցուցաբերել։

The Wall Street Journal-ը, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնում է, որ արևմտյան դաշնակիցները փորձում են Ուկրաինայի հետ աշխատելու բանաձև մշակել՝ Ուկրաինային անվտանգության երկարաժամկետ աջակցություն տրամադրելու համար, քանի որ նրանք ելնում են այն մոտեցումից, որ Ուկրաինան, ըստ երևույթին, առաջիկա տարիներին չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։