Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին, քննարկել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
Քաղաքականություն
23.05.2023 | 10:25Մայիսի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին․ տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը: