Վարուժան Ավետիսյանը վիճարկել է 2018-ի համաներման մասին օրենքը, ըստ որի՝ ՊՊԾ-ի գործով անձանց նկատմամբ համաներում կարող է կիրառվել, եթե տուժողները չառարկեն

Լուրեր

15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
Բոլորը

ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտված Վարուժան Ավետսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով 2018-ին ընդունված, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանադրականությունը:

Այս օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 17-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ նրանց պատժից ազատելու որոշում կարող է կայացվել, եթե դրա դեմ չառարկեն պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները: Սակայն Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և մյուսների նկատմամբ համաներում չի կիրառվել, քանի որ դատական գործընթացի ընթացքում տուժողներն առարկել են դրա դեմ:

Մայիսի 5-ին ՍԴ մուտքագրված դիմումով Վարուժան Ավետիսյանը խնդրել է որոշել համաներման մասին օրենքի և դրա 2-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետի՝ «եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները» դրույթի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Ավետիսյանը նշել է, որ խնդրի առարկա իրավադրույթի կիրառման հետևանքով փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որում իրենց գործով դատարանի լիազորությունը, և հետևաբար սահմանադրական (արդարադատություն իրականացնող) մարմնի իրավասությունը, հանձնվել է տուժողի կարգավիճակ ունեցող անձանց, քանի որ համաներում կիրառելու կամ չկիրառելու հարցը կախված է բացառապես տուժողի կամքից, սահմանված չեն օբյեկտիվ չափանիշներ դրա արտահայտման համար:

Ըստ Ավետիսյանի՝ համաներման մասին օրենքի խնդրահարույց իրավադրույթով տուժողին է վերապահվում համաներում կիրառելու իրավունք, որն ըստ ՀՀ Սահմանադրության վերապահված է ՀՀ պետական (սահմանադրական) ինստիտուտներին։
Դիմողի գնահատմամբ՝ նման կարգավորումը վերացնում է անկախ, անաչառ և միայն Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան գործող դատարանի և արդար դատաքննության իրավունքը։
Սահմանադրական դատարանի դատական կազմը, սակայն, գտել է, որ գործի քննությունը ենթակա է մերժման՝ օրենքով սահմանված ժամմետում այն չներկայացնելու պատճառաբանությամբ:

Մասնավորապես՝ ըստ դատական կազմի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձն անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։

Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:

Տվյալ դեպքում Վարուժան Ավետիսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ընդունվել է 2022 թվականի մայիսի 26-ին։ Այս կապակցությամբ Ավետիսյանը նշել է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը ստացել և դրան ծանոթացել է 21․12․2022 թ․-ին ՔԿՀ-ում։

Սահմանադրական դատարանի դատական կազմն, այնուամենայնիվ, արձանագրել է, որ դիմողի գործով վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի մայիսի 26-ի որոշումն է, որն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից: Հետևաբար՝ անհատական դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնելու պահին օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետը լրացած է եղել, որպիսի հանգամանքով պայմանավորված՝անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։

Հիշեցնենք` «Սասնա ծռեր» խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրոհել էր Ոստիկանության էրեբունու ՊՊԾ շենքը՝ պահանջելով իշխանության, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Գնդի տարածքում 3 ոստիկան էր զոհվել` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։ 2021 թվականի փետրվարի 24-ին ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակել էր դատավճիռը, համաձայն օրի` Պավել Մանուկյանն ազատազրկման էր դատապարտվել 10 տարի ժամկետով (հաշվի էր առնվել 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի ազատազրկումը), Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամսով, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամսով, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, որից հանվել էր 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի 4 ամիս ժամկետը, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով։
2022 թվականի մայիսին դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ազատազրկման դատապարտված անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկներ պատիժը կրելու։

Արաքս Մամուլյան