Ի՞նչ ասեմ, դառը հարցեր եք բարձրացնում․ Փաշինյանը՝ Արցախ չգնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

«Զորքերի հետքաշումն առնվազն չի հակասում Հայաստանի Հանրապետության պետական շահերին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ստեղծված իրավիճակում ո՞ր երկրի շահերից է բխում զորքերի հայելային հետքաշումը, երբ նախորդ երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի զորքերը ներխուժում են հայկական բնակավայրեր և դուրս չեն գալիս։
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչները հարցադրում են անում, թե ո՞ւր պետք է հետ քաշվեն զորքերը, եթե դիրքերի հետևում բնակավայրերն են։ Ն
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց․ «Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, զորքը ոչ Տեղ գյուղի գյուղապետարանի մոտ պետք է լինի, ոչ էլ․․․ Զորքը պետք է լինի զորամասում, որը կարող է լինել Գորիսում, օրինակ։ Իսկ սահմանին պետք է լինի սահմանապահը, որովհետև երբ սահմանի անվտանգությունը դե յուրե հիմնավորված է և միջազգային մեխանիզմներով ամրագրված է, այդ իրավիճակում զորքերը գտնվում են իրենց մշտական տեղակայման վայրում, իսկ սահմանին գտնվում են սահմանապահները»։
Վարչապետն ընդգծեց, որ պետք է լինի հստակ սահման, որը պետք է ներառի ՀՀ 29․8 հազար քկմ․ «Դա է գյուղացիների ու քաղաքացիների պատասխանը, մեր բոլորի պատասխանը»։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ միջազգային երաշխիքներ են լինելու, որ զորքերը հետ քաշելու դեպքում նոր օկուպացիա չի լինի, Փաշինյանը պատասխանեց․ «Դուք բարձրացնում եք հարց, որը քննարկման առարկա է բանակցությունների ընթացքում, և լուծում պետք է տրվի այդ հարցին։ Երբ այդ և մյուս հարցերը լուծում ստանան, կգնանք կստորագրենք խաղաղության պայմանագիրը, իհարկե, նախապես հանրությանը տեղյակ կպահենք, որ եթե համաձայնության գանք, կստորագրենք և ամեն ինչ կանենք, որ օր առաջ համաձայնության գանք»։

Անդրադառնալով հարցին, թե երեք տարի է Արցախում չի եղել, չի՞ կարոտել Արցախը, Փաշինյանը պատասխանեց․ «Ի՞նչ ասեմ, դառը հարցեր եք բարձրացնում․ հարցը բարձրաձայնելով, պատասխանը արդեն ներառում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։