Աշոտ Փաշինյանի՝ բողոքը հետ վերցնելը չի կարող Գայանե Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման հիմք լինել

Լուրեր

19.02.2026 | 19:12
Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Օմանի ծովում
19.02.2026 | 19:00
Շոյգուն, Լավրովը սպառնալով վախեցնում են ՀՀ-ին, որ դադարեցնենք Արևմուտքի հետ գործակցությունը․ չպիտի տրվենք դրան․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:48
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ
19.02.2026 | 18:35
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ալիևի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:34
Գիրքը՝ լավագույն նվեր․ ինչ են կարդում Հայաստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:31
Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը Վաշինգտոնում․ ՈՒՂԻՂ
19.02.2026 | 18:26
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը ժամանել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:17
«Օրենքը պետք է հաղթանակի». Բրիտանիայի Չարլզ III թագավորը` եղբոր ձերբակալության մասին
19.02.2026 | 18:09
Եվրահանձնաժողովը հաստատել է SOCAR-ի կողմից Italiana Petroli-ի բաժնետոմսերի ձեռքբերումը
19.02.2026 | 18:00
Զննություն Ծառուկյանին պատկանող հողատարածքում // Բագրատ արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 17:50
Ով է մանիպուլացնում․ Factor TV-ին հասանելի է դարձել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի գործով փորձաքննության պատասխանը
19.02.2026 | 17:38
Կփոխհատուցվեն 2024-2025 թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները
19.02.2026 | 17:27
«Ռեալն» ՈՒԵՖԱ-ին ապացույցներ է ներկայացրել ՉԼ-ի խաղում Վինիսիուսի նկատմամբ ռասիզմի դրսևորումների հարցով
19.02.2026 | 17:18
Ով է ավելի ազատ ու ով՝ կալանավորված․ Բագրատ Գալստանյանի ելույթը՝ կալանքի ժամկետը երկարացնելուց առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 17:11
Վրաստանում օտարերկրացիներ են ձերբակալվել 3 միլիոն դոլարի ուրան և ռադիոակտիվ նյութեր գնելու փորձի ժամանակ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի, մայիսի 20-ին մասնակի բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունն ու մեկ ամսով կալանավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի միջադեպի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանին։

Վերջինս զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրն է, մեղադրվում է Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ առևանգումը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։ Այսինքն՝ Աշոտ Փաշինյանի առևանգումը վարույթն իրականացնող մարմինը կապել է վերջինիս հոր՝ Նիկոլ Փաշինյանի գործունեության հետ։
Քրեական վարույթ նախաձեռնելու առիթը եղել է Աշոտ Փաշինյանի՝ հանցագործության մասին հաղորդումը։

Վերջինս մայիսի 17-ին իրավապահներին հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի դիմացով անցնելիս է եղել, երբ հանդիպել է 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, որոնցից մի կին մոտեցել է իրեն, առաջարկել նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Ըստ իրավապահների հաղորդագրության՝ երբ Աշոտ Փաշինյանը նստել է մեքենան, կինը սկսել է այն վարել, ապա խոսել է 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից, և տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Գայանե Հակոբյանն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե՝ ոչ: Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ Աշոտ Փաշինյանը մեքենայից դուրս է նետվում։

Թե դեպքն ինչպես է եղել և մեքենայի մեջ ինչ խոսակցություն է եղել, այս մասին Գայանե Հակոբյանի տեսակետը մեզ հայտնի չէ, նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ մեքենայի մեջ եղել են միայն Գայանե Հակոբյանն, ով վարել է մեքենան և Աշոտ Փաշինյանը, տիկին Գայանեն որևէ միջոց չի ձեռնարակել, որպեսզի արգելափակի մեքենայի դռները և հնարավոր չլինի դրանք բացել։ Մելիքյանը դիրքորոշում է հայտնել, որ նկարագրվածն առևանգում համարվել չի կարող։ Գայանե Հակոբյանը կալանավայրից ուղերձ է հղել՝ շնորհակալություն հայտնելով իրեն աջակցելու համար, ինչպես նաև դիրքորոշում հայտնել, որ իրեն կալանավորելու որոշումը վրեժխնդրության հետևանք է։

«Իմ նկատմամբ բոլոր վճիռները կայացվում են ոչ թե դատական դահլիճներում, այլ՝ նիկոլական աշխատասենյակներում։ Այդ վճիռները հիմնված են ոչ թե իրավունքի վրա, այլ վրեժխնդրության և իմ անսահման ցավն էլ ավելի խորացնելու, ինձ նորանոր տառապանքներ պատճառելու անմարդկային դիտավորության վրա»,- գրել է Գայանե Հակոբյանը։

Գայանե Հակոբյանի ձերբակալումից և վեր հասարական-քաղաքական-իրավական շրջանակներից շատերը Աշոտ Փաշինյանին հորդորում են ետ վերցնել բողոքը, սակայն հարկ է նշել, որ Փաշինյանի չբողոքելը որևէ նշանակություն ունենալ չի կարող այս գործով, քանի որ սա հանրային, և ոչ թե մասնավոր մեղադրանքի գործ է։

Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվում է նույն օրենսգրքի այն հոդվածները, որոնցով նախատեսված հանցանքը կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա։ Այս հոդվածներում, սակայն Քրեական օրեսգրքի 191-րդ հոդվածը ներառված չէ, և տվյալ դեպքում տուժողի՝ բողոք չունենալու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ քրեական վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման։

Նշենք, որ Գայանե Հակոբյանն ազատազրկված է մայիսի 17-ից։ Նրա պաշտպանները կալանքի միջնորդության քննության ժամանակ դատարանին խնդրել են դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներից մեկը կամ միաժամանակ մի քանիսը կիրառելու հարցը։
Մասնավորապես՝ պաշտպանները խնդրել են դիտարկել՝ 1) տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր)
2) վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը)
3) գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ)
4) երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը):
Արաքս Մամուլյան