ՀՀ-ն պոկվում է ՌԴ-ից՝ էվոլյուցիոն ճանապարհով, պահանջո՛ւմ եմ իշխանությունից՝ չշեղվել այս սխեմայից․ Հայկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի, ԵՄ-ի օրակարգում ՌԴ-ին դուրս մղելու հարց չկա:

«Այլ հարց է, որ մենք արևմտյան մեր գործընկերների հետ սկսել ենք քննարկել նաև անվտանգային ոլորտին վերաբերող հարցեր, նախկինում մենք նման հարցեր ընդհանրապես չէինք քննարկում, որովհետև համարում էինք, որ տարածաշրջանում կա անվտանգային ճարտարապետություն, որն առնվազն դե յուրե հատվածով պետք է լինի հուսալի և անխոցելի։ Երբ տեսնում ենք, որ այդ անվտանգային համակարգը չի գործում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, կամ չի գործում այնպես, ինչպես ձևակերպված է իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերում, մենք նաև արևմտյան և ոչ միայն արևմտյան գործընկերների հետ անվտանգային հարցեր նույնպես քննարկում ենք»,- հավելեց Փաշինյանը։

Հիշում ենք՝ օրեր առաջ Սերգեյ Լավրովը ասել էր, թե, իբր, ԱՄՆ-ն ուղերձներ է հղում ՀՀ-ին, որ ռուսներին քշեն ՀՀ-ից՝ ռազմաբազա, սահմանապահներ, և ԱՄՆ-ն կապահովի անվտանգություն։ Նաև այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանը չի բացառում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու սցենարը․ «Եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, երբ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ն դուրս է եկել ՀՀ-ից։ Եթե դուրս է եկել, ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մեզ մնո՞ւմ է անելու»։

Ինչ է ստացվում՝ ՀՀ իշխանությունը դեռ պիտի համոզվի՞, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում ՀՀ սահմանները և Ադրբեջանին գնահատական չի տալու։ Ի դեպ, Պեսկովն է նրան արձագանքել՝ ասելով, թե ՌԴ-ն կշարունակի երկխոսությունը հայ ընկերների հետ և կխոսեն ՀԱՊԿ-ում մեր հետագա համատեղ մասնակցության մասին։

«ՌԴ-ին ռեգիոնից դուրս մղելու քաղաքականություն իրականում պե՛տք է լինի, քանի որ իր թաթն արյունոտ է, ուր դնում է՝ ոչնչանում են այդ պետություններն ու ժողովուրդները։ ՀՀ-ն պոկվում է ՌԴ-ից՝ էվոլյուցիոն ճանապարհով, պահանջո՛ւմ եմ իշխանությունից՝ չշեղվել այս սխեմայից։ Ես վստահ եմ, որ հաստատ ենք դուրս գալիս ՀԱՊԿ-ից, և իր այս խոսքով Փաշինյանը մեղքը գցում է ռուսների վրա՝ ասելով, որ ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս է գալիս»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան