Նիկոլը պատերազմում հերոսի կոչումներ տվեց, հետո՝ բանտերը լցրեց նրանց․ վարկաբեկեցի՛ք հերոս ասվածը. Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում ասաց, որ չի հորդորել իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին, որպեսզի նա Գայանե Հակոբյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը իրավապահներից հետ վերցնի․ «Այդ թեմայով խոսակցության ժամանակ նա ինձ զրկեց խնդրանքով կամ կոչով իրեն դիմելու հնարավորությունից։ Ինքն ասում էր՝ ամբողջ նպատակն այն չէ՞, որ ՀՀ-ում հարցերն իրավական ձևերով լուծվեն, ո՞նց արձագանքեմ այս փաստին, ես էլ իմ ընկերներին վերցնեմ, սպառնալիքին սպառնալիքո՞վ պատասխանեմ, առևանգմանը՝ առևանգմա՞մբ։ Ինքն ասել է՝ դա անընդունելի է, և ՀՀ-ում բոլոր հարցերը պետք է իրավական ձևով լուծվեն։ Ես չունեմ որևէ փաստարկ՝ այդ կոչով նրան դիմելու համար»։

Նա բացառել է, որ կհորդորի Աշոտ Փաշինյանին՝ բողոքը հետ վերցնելու։ Համոզի՞չ էր Փաշինյանի խոսքը։

Հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն ասում է, որ այս պատմության մեջ ակնհայտորեն կա արտաքին հետք։

«Սա Կրեմլի չեկիստական օպերացիան էր։ Այդ կինը շատ վատ բան է արել, բայց չպիտի բանտարկվեր։ Ամո՛թ այդ օպերացիայի հեղինակներին, որոնք զոհերի ծնողների հուզական վիճակը շահարկեցին։ Կեղծիք է վարչապետի այդ ասածը՝ բացառությո՛ւն պիտի արվեր։ Բոլոր մեղքերը խեղճ Նիկոլի վրա ենք բարդելու՝ քավության նոխազ դարձնելով, առանց ասելու՝ բայց ո՞վ նրան բերեց և փաթաթեց մեր վզին,ս առանց մտածելու, որ պապան Կրեմլն է իր հատուկ ծառայություններով։ ՌԴ-ի ամենահզոր զենքը ՀՀ-ում քաոս հրահրելն է։ Քարոզվում է ատելություն՝ սպանել, մորթել․ սա չեկիստական օպերացիա է։ Բայց նաև Նիկոլը պատերազմում բռերով հերոսի կոչում տվեց, հետո բանտերը լցրեց նրանց՝ վարկաբեկելով հերոս ասված»,- ասաց Հայրապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան