ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր»․ ո՞վ է Հայաստան ժամանած ամերիկացի գեներալը

Լուրեր

13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Հայաստան ժամանած ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր»։

«Գեներալ-մայոր Քիթ Ֆիլիպսը և պարոն Պատրիկ Փրայորը ծաղկեպսակ են դրել Եռաբլուր զինվորական հուշահամալիրում՝ ի հիշատակ զոհված զինծառայողների»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան գրառման մեջ։

Այսօր ավելի վաղ ամերիկյան դեսպանատունը հայտնել էր, որ Երևան են ժամանել ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի ներկայացուցիչները։

«ԱՄՆ դեսպանատունը ողջունում է պաշտպանության դեպարտամենտի գեներալ-մայոր Քիթ Ֆիլիպսին ու պարոն Պատրիկ Փրայորին Հայաստանում։ Այցի ընթացքում նրանք հանդիպելու են Հայաստանի կառավարության պաշտոնյաներին՝ քննարկելու մեր աճող գործընկերությունն անվտանգության ոլորտում»,- Թվիթերում հայտնել էր ԱՄՆ դեսպանատունը։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիպսը զբաղեցնում է պաշտպանական հետախուզական գործակալության գործողությունների գծով տնօրենի պաշտոնը։

Էմմա Չոբանյան